Այս էջը սրբագրված է

Սեպտեմբերի։ Զայսմ ամենայն է քաղի զի թէ եղիր ’ի մտիմ տանել ’ի դատաստան յազագս ՝ի յայտ բերելսյ զկորուսեալսն, պարտ է ինձ մնալ մինչ ցվերջ կոյս Մայիսի առաջիկայ 1862 ամի։

բ) թանգութիւն բնակութեան ’ի քաղաքիս է ’ի սակե անհալատալեաց, քանզի այր յիւրաքանչիւր գտանէ ’ի պանդոկի զմի և եթ սենեակ և զկերակուր (առանց իրիք ոգիաւոր ըմպելեաց) վճարեալ յաւռւր զմի ֆունտ ստերլինգ, ըստ այսմ ծախք իմ լոկ ՝ի պանդոկի աստ յամիսն լինի 60 ֆունտ ստերլինգ։ Իսկ բաց ’ի ծա խուց բնակութեան և կերակրոյ, ծախք սայլի կամ կառաց նշանաւոր է նոյնպէս իւրով յիմար կարդադրութեամբ և անդր քան զչափն թանդութեամբ։ Որգոն, հասարակ կառքն, արժէ յաւուրն 3 ռուփի, սկսեալ ՝ի 6 ժամ է առալօտու մինչև ց8 ժամն երեկոյեան և զմի և նոյն զերիս ռուփիս պահանջէ. և առնու օրինօք, եթէ վարձեսցես ՝ի նոյն իսկ յութերորդ ժամու երեկո յեան փոխանա՛կ ’ի 6 ժամ է առաւօտու։ Ըստ այսմ յամիսն արժէ ինձ կառքն 9 ֆունտ ստերլինգ։ Իսկ առանց կառաց անհնար է շրջիլ հետի, մի վասն սաստիկ յորդահոս անձրևաց, երկրորդ վասն դժոխային ջերմութեան և երրորդ վասն տարածութեան քաղաքիս։ Ըստ այսմ ծախք իմ աստէն, առանց վարձուց թափչի (լուաց արարի) և առանց այլոց մանրամ ասնութեանց հաս անէ մինչև ց70 ֆունտ ստերլինգ, իսկ ’ի միասին ընդ յիշեալ մանրամասն ծախուց ց75 ֆունտ ստերլինգաց։

Ոչինչ է պիտոյ խօսիլ զթանդութենէ ծախուց վասն դատաստանի, զորպիսի չէ մեր տեսեալ ’ի Ռուսսիա։

’Ի սկսանել իմ զգործն, օրէնսդէտն պաշտոնական գրութեամբ պահանջեաց յինէն վասն ծախուց պատրաստութեան թղթոց և տպագրութեան բովանդակ գործոյն զ700 ռուփիս, այն է զ70 ֆունտ ստերլինգս, զոր անդէն առնմին հատուցեալ, ընկա լայ զպաշտօնական ստացագիր։ ’Ի գումարէ յայսմէնէ 400 ռուփին ՝ի պէտս գործոյն Մասեհի Բաբաջանեան, իսկ 300 ռուփին՝ Կատարինեայ Խօջամալեան¹։

Բաց ’ի գումարէն հատուցելոյ ինև, պարտ է վճարել զվարձ օրէնսգիտին, որ գուցէ թէ անցցէ անդր բան զ1000 ռուփիս, պարտ է վճարեք փաստաբանին, որ վասն խօսելոյ չատենին, վասն միոյ աւուր կանխիկ

1 [Ուստի գայս ամենայն առեալ ՝ի նկատի իմ կարծիք այս են, թէ ՝ի յաջողիլ իմ ի ձեռս բերել զմեծ տունն և զպումարն գոյացեալ յարդեանց, այլև]։