Այս էջը սրբագրված է

հոսեն ելած ըլլանք, զերե միտք ունինք Քիշնև երթալու, հոն կուգա, արդխ դուք գիտեք։ Աս գրածներուս համար չըլլա թե խասեվեթ անիք, թե պեդերցիլ է կամ ինչ եղիլ է տեյին, չէ, միայն փող խարճած պերածներս անոր համար է, որ պակասավոր չիմնա տեյին, չունքի նա վարպետ է ամենեն մեր թահմինովն, ատոր համար։ Վերջապես մարդուն հոժարացունուք, թուղթ առնուք, ճամբու խարճ տաք, խրկիք շուտով և իրեն ձեռագիրներն ստրախավոյ գիրով մեզի հասցունուք։

Ծանփր, Խազարոս եղբայր, գրած բանիդ շատ տղեկներն կան հոս և շատ աղեկն կառնում ես ու հոսեն կտանիմ կտանիմ Քիշնև, հոնեն փոշտով կխրկիմ, զերե հոս չյունքի բոռդո ֆռանք է, փռշտան, եթե բասիլքայի վրա գամոշնայի բեչաթն չըլլա նե, չընդունիլ, անոր համար չի խրկեցի, միամիտ եղիր։ Ես հոսեն շատ լավն կառնում և կտանիմ Քիշնև, հոնեն կխրկիմ։ Դուն խնդրեմ, գիրդ մի՝ պակասեր և թաթիեորիի բանին դուն ալ օր չանցուցած հետևե։

Սիրելի Գրիգոր եղբայր, մեք թեպետ անցյալներն Մանուկ աղային գրեցինք պատկերը չօծվելու համար, մենք գիտեինք նոցա սիրտերն ցավելուն, ամմա ինչ անինք, որ օրենքը չի հրամայիլ, անպես է նը, թող ասին քի տերտերին հրամայե, քահանա թող օրհնե տեյին․ հեչ կըլլա՞, աս ալ այնպես կպատկանի հայրապետաց 'կանոնովս, որ եպիսկոպոսն օծե, ինչպես իրենց ալ սրբազանին բերնեն ես դրիլ իմ, ամմա եթե շատ կուզին նե, գրիլ է, թող պատկերն իրեն տեղն դնին, մենք վերջն կօծինք տեյին, զերե եթե նրա ոտքը առողջանա, մենք անպատճառ առողջացա ծովն գալու եմք։ Մի՞թե այդքան կարելի չէ խոսք հասկացունել։ Ես կխնդրիմ քեղի, որ դուն տեգն եկած վախտն ասիս իրենց, որ ատոր համար սիրտերն թող չի ցավի, նա նոցա շատ կսիրե և այլն։ Մեր ամենայն ընտանյացը և ազգականաց, և հարցանողաց նվիրեմ գիմ ողջույնն, ողջ լերուք։

Խ. ծ. Մ. Նալբանդյանց

Ի 7 հունվարի 1849 ամի յՕգեսսայ

Երբ որ սահի Քիշնև երթալու ըլլանք նե, ես ձեզի կիմացունում, որ ինչ տեղ գիր գրիք, տահա հոս կմնանք պեքիմ ինչ վանքի մարդը դա նը։

15