կողին պարտ էր տանն այնմիկ պատկանել նախիջևանայ և ոչ ՚ի կենդանութիւն պարգևողին, մինչ պարգևոդն ասէ, թէ հանի զայն տուն ի սեպհականութենէ իմմէ և կատարելապես վախմ արարի (отказать в пользу) և ետու Նախիջևանայ դպրոցաց և այլն և այլն։ գ) զի թէ կտակագիր էր, ուրեմն ինքն անուանելոց էր զանձն ոչ գործակալ Նախիջևանայ, այլ կտակակատար իւր ի կենդանութեան իսկ իւրում։
Չկարեմ, յաւելի, ընդունել զպատճառաբանութիւն օրէնսգէտին Հագի, որով ճգնի նա ’ի վնաս ազգին, որոյ եմս երեսփոխան, գրել զթուղթն անուանելով զայն կտակ, այդ խօսք նորա[1] չէ վաւերական, ուստի բողոքեմ առաջի քո և հրատարակեմ զթուղթն զայն պարգևագիր լոկ արարեալ ’ի կենդանութեան, որ, ըստ օրինաց Անգլիոյ, վաւեր է միշտ երկուք վկայիւք և զայս ամենայն անցուցեալ ’ի գիր և կնքեալ ստորագրոլթեամբ իմով, պահանջեցի յառաջ վարել զդատն ըստ զօրութեան կտակին և պարգևագրոյն, այն է պահանջել զկէս յարդեանց երկուց վաճառեալ տանց և զմեծ տունն բոլորովին հանդերձ այսքանամեայ գոյացեալ 175,000 ռուփեաց գումարաւն արդեաց։
Ելեալ անտի, փութացայ առ փաստաբանն իմ և խնդրեցի բողոքել առաջի գեներալ Պրօկուրօրին, որպես զի սա ստիպեսցէ ըստ օրինաց զօրէնսգէտն պ․ Հագին, համաձայնել ընդ բողոք իմ ըստ զօրութեան կտակին և պարգևագրոյն։
Գեներալ Պրօկուրօրն առ այս բողոք պատուիրեաց յիշեալ օրէնսգիտին թոյլ տալ բողոքանացն ելանել յանդիման դատաւորաց Սուպրիմ Կօրտի, քանզի նոցա գործ է, ասէր, վճռել կտա՞կ իցէ թուղթն այն, Թէ պարգևագիր։
Ընդ այս յեղափոխութիւն գործոյն, որում ոչ բնաւ ակն ունէր օրէնսգէտն այն անշուշտ նեղսրտեալ, ցայս վայր պահէ առ ինքն զթուղթն, այլ ՚ի վաղիւ հասանէ վերջին օրն, աւելի քան զոր չկարէ պահել[2] և ՚ի դարձուցանել նորա զայն ամենայն առ օրէնսգէտն իմ, գործն այն բովանդակ [3], այն է կտակն և պարգևաթուղթն, թուղթն երեսփոխանութեան և բողոք իմ այլև դատողութիւնք օրէնսգիտաց և փաստաբանից ունի տպագրել և երբ պատրաստ լիցի, յայնժամ ներկայանայ յատեան Սուպրիմ Կօրտի ’ի վճռադատութիւն դատաւորաց։