Այս էջը սրբագրված է

Հիմնելոյ եկեղեցական գումարօք ’ի պարապետէ իւրեանց ’ի պ. Խալիբեանէ յանուն իւր։

Այլ մեք զայս ամենայն յիւրում ժամանակի ՚ի գիր անցուցեալ, աւանդեսցուք ապագայիցն մերոց, դրոշմեալ ’ի ճակատ ողորմելի հակառակորդացն զկնիք յալիտենական խայտառակութեան։

Բազում են այժմ գրաւոր տեղեկութիունք հասեալք առ իս ’ի մասին հրիտակացս, յորոց երևի, թէ փախստական Կարապետն Շահնազարէանց, հայրապատիվ ընկեր Յովհաննու վարդապետի Բեկնազարեանց... գործակցութեամբ պ. Յակոբայ Կրճիկեանց հոգեկից բարեկամին Այվազովսքւոյ, որ յայնմ ժամանակի գտանիւր ’ի Փարիզ ՚ի պաշտօնի ’ի Հիլպատոսարանի օսմանեան պետութեան, բազմիցս հետամուտ են եղեալ ի ձեռս բերել զգումարն դրամոց Մ. Բաբաջանեանին, առ ’ի հիմնել ՚ի Փարիզ զդպրոց։

Երևի դարձեալ, թէ հանգուցեալ Ներսէս կաթողիկոսն կարգեալ է ’ի մասին գործոյս յիւր ’ի կատարեալ երեսփոխանութիւն զիշխանն Մ. Ս․ Վօրօնցով զյայնժամեանն փոխարքայն Կովկասու, և սա թղթակցեալ ընդ ձեռն նախարարութեանց և պետութեանց ՚ի Հնդկաստան և այլն և այլն։

Մի՞թե չիցէ զարմանալի ձգտողութիւնք հոդևորացս առ ’ի ձեռս բերել զսեպհականութիւն ազգի մերոյ և այն զանխուլ ’ի նմանէ, գաղտագողի, առանց համաձայնութեան նորա, առանց գէթ յայտնելոյ նմանէ և կատարելապէս հակառակ կամաց կտակողացն․ այո՛, զարմանալի է բայց անյդքան զայս արժանի զարմանար անյաջողութիւն նոցա։ Որ ինչ զհրիտակէ Սարգիս Ծատուր Աղաւելեանի, աւելորդ է այլևս խօսիլ, քանզի տեղեկութիւնք հասեալք առ իս վկայել վկայեն, թէ անդարձ կորուսեալ է այն, անհոգութիւն նախկին քաղաքագլխոց ժողովեսցե ՚ի գլուխ գլխոցն զլրիւ չափ արհամարհանս ապագայից։

Առ այժմ զայսչափ և եթ հասուցեալ ձեզ զտեղեկութիւնս, ՝ի կատա֊

153