Այս էջը սրբագրված է

7. Գրութիւն օրէնսգէտ Պայլին[1] ի 1 էն Օգոստոսի (ըստ նոր տումարի) որով կոչէ զիս ՝ի վազիլ յատեան և պահանջէ զ700 ռուփիս զ400 վասն գործոյն Մասեհի Բաբաջանեան իսկ զերիս հարիւրս վասն հրիտակին Եկատարինեայ Խօջամալեան։ Այս ամենայն գումար պարտ ի ծախիլ ի պէտս պատրասաութիւն թղթոց օրէնսգիտաց յորոց պահանջեմ ես զգումարսն և ՝ի պէտս տպագրութիւն յայտարարութեանց։

8. Ստացագիր պարոն օրէնսգէտ Պայլի, յ 2 էն Օգոստ. (ըստ նոր տումարի) համարաւ 96, յաղագս ստանալոյ յինէն զ700 ռուփիս վասն գործոցն Մասեհ Բաբաջանեան ի և վասն գործոյն Եկատարինայ Խօջամալեան 300 ռուփի։

9. Գրութիւն պ. Պայլի[2] յ 3 էն Օգոստ., որով կոչէ զիս յատեան։

10. Գրութիւն պ. Պայլի ՝ի 16 էն Օգոստ., որով առաքէ զտպեալ օրինակ գործոյն և բողոքանաց ՝ի մասին Բաբաջանեան հրիտակին։

11. Տպեալ օրինակ Բաբաջանեան բողոքաց։

12. Տպեալ օրինակ Կատարինէ Խօջամալեան բողոքոյ և գործոյն։

13. Գրութիւն օրէնսգէտ Պալի ՝ի 16/28 էն Օգոստ. 1861, որով պահանջէ զ350 ռուփիս վասն երկուց փաստաբանաց ՝ի մասին գործոյն Կատարինեայ Խօջամալեան։

14. Ստացագիր պ. օրէնսգէտ Պալի ՝ի 17/29 էն Օգոստ. համարաւ 104, վասն ստանալոյ յինէն զ350 ռուփիս ՝ի պէտս երկուց փաստաբանաց յաղագս գործոյն Խօջամալեան հրիտակի։

67. ՍԵԹ ԱԲԳԱՐՅԱՆԻՆ

27 սեպտեմբ. 1861, Կալկաթա

ՄԵԾԱՐՈՒ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ, ԱՐԳՈ Պ. ՍԵԹ

Խնդրում եմ Ձեզանից իմ հաշվով տալ ծերունի և աղքատ Ռեթեոսին (Ավետ) 50 ռուփի ՝ի վարձ բազմօրյա աշխատությանն։

Ընդունեցեք, խնդրեմ, իմ անկեղծ հարգության հավաստիքը, որով մնամ

Մեծարու պարոնիդ

պատրաստական խ. ծ.

Մ. Նալբանդյանց
  1. Պայլին [որս] ի [սոյն]
  2. Պալի [37]