Այս էջը սրբագրված է

1862

68. ՄԱՏԹԵՈՍ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՉՈՒԽԱՃՅԱՆԻՆ

ՆՈՐԻՆ ՎԵՀԱՓԱՌՈՒԹԵԱՆ

ՏԵԱՌՆ, ՏԵԱՌՆ ՄԱՏԹԷՈՍԻ ՍՐԲԱԶՆԱԿԱՏԱՐ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՄ<ԵՆԱՅՆ> ՀԱՅՈՑ, ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԱՐԱՐԱՏԵԱՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵԱՑԻՈՅ ՄԵՐՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈԶԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ

Խոնարն Միքայէլ Նալբանդեանց

Վեհափառ տէր,

՝Ի մեկնիլ իմ ՝ի Կալկաթայէ, չամին անցելոյ յամսեանն Հոկտեմբերի, ընկալայ զերկուս կնքեալ ծրարս թղթոց, յանուն Զերոյին վեհափառութեան. մինն ’ի սրբակրօն ւաւագ քահանայէ սուրբ Նազարէթ եկեղեցւոյն Հայոց Կալկաթա, ’ի տէր Յովհաննիսէ Խաչիկեան, իսկ երկրորդն ’ի մեծարու և ’ի պատկառելի առն է յողջոյն Հնդկաստան ’ի պ. Յարութիւնէ Սբգարեանց։ Ծրարքս այսոքիկ յանձն եղեն ինձ առ անկորուստ մատուցանելոյ վեհափառութեանդ, կամ անձամբ անձին, կամ այլով ապահով ճանապարհալ, եթէ հանգամանք արգելուցուն զիս ի կատարելոյ ըստ առաջնոյ եղանակին։

Որովհետև հանգամանք պաշտամանս ոչ կախին զինէն և որք թերևս ունիցին զիս զժամանակս քանիս արտաքոյ Ռուսսիոյ և որովհետև բռնակալական ընթացք Թադթէոս եպիսկոպոսի Բէկնազարեանց զգենուն զընոր իմն կերպարան, իսպառ անարժան եպիսկոպոսական կոչման նորա և աստիճանի, չայն սակս ստիպիմ փութալ մատուցանել ընդ այսմ, ՝ի սպաս վեհապետիդ գնամականիսն, որք վերաբերին առ առաջնորդութիւն յիշեալ եպիսկոպոսի։