Այս էջը սրբագրված է

գովք, թերևս և Նոյն իսկ ’ի Կալկաթայէ հասցէ առ Ջեղ ստորագրոլթեամբ քանի մի անձանց. թուղթ նմանօրինակ չեն զարմանք, այլ սովորական երևոյթ յազգի ստրկացելոյ և կորուսելոյ զշաղկապ միաբանութեան, բայց ո՛վ արդեօք կարիցէ խաբիլ ՚ի տեսանել ’ի թուղթս անդ ղանուն և զստորագրութիւն նոցին իսկ չարաչար հարստահարելոց, որոց աղդականք ՚ի Հնդկաստան զնոցա իսկ հասեալ բողոքեն զհարստահարութենէ։

Կարծեմք, թէ բողոքանք հարստահարելոց առ ազատ ազգականս իւրեանց ՚ի Հնդիկս ստուգագոյնք իցեն և արժանի հաւատոց, քան զթուղթն յօրինեալ յամբաստանեալ եպիսկոպոսէ կամ յարբանեկաց նորա և ձեոնագրեալ ’ի խղճալի և ՚ի համր բնակչաց Ջուղայու, թերևս ՚ի ներքոյ գաւազանի։ Զայս ամենայն խոհականութիւն վեհափառութեանդ կարէ բացերես տեսանել։

Առ Ձեզ է բողոք իմ զանարժան հոգևորաց ընդհանրապէս, ուղղեալ ՚ի Պետերբուրգէ ’ի 11֊էն փետրվարի 1850 ամի, առ Ձեզ են բազմապատիկ բողոքանք զանազան հասարակութեանց ազգի մերոյ զգանազան եպիսկոպոսաց և զառաջնորդաց իւրեանց, ՚ի թիւս նոցա զաւելոլ այժմիկ և բողոք մերազանց պանդխտելոց ’ի կալկաթա։

Վեհափառ տէ՛ր, մինչդեռ գոյ ժամանակ դարման տանելոյ վիրաց ազգային մարմնոյ, որ է լրութիւն հօտին յանձն եղելոյ Ձեզ յաստուծոյ և յազգէն, փութացարուք ՚ի բժշկել, վայրկեան մի ևս, գուցէ անագան լիցի։

Կատարել զխնդիր հարստահարեալ ազգայնոց, ազատել զտառապեալ վիճակս ի լծոյ առաջնորդաց, հակառակ առաքելոյն[1], վիւճակացն տիրողաց, լուսափայլ կացուցանել զճշմարտութիւն, ճեղքելով զցնցոտի պատրուակս զոր սովոր է առադրել ամենայն ոք յանցաւոր, ոչ միայն արժա՛ն է ժառանգորդիդ հայրենի սեպհական հօտին, այլ և պարտականութի՛ւն։

Այո՛, պարտականութիւն, և զի՞ ընդ այս զարմանալ ՚ի նմին իսկ վայրկենի, յորում զգլուխ խոնարհեալ յանդիման սեղանոյ ահաւորին աստուծոյ, ՚ի հրաշակերտ տաճարի մօրն մերոյ սրբոյ էջմիածնի, առնուիք ’ի գագաթ զօծումն սրբութեան, ո՞չ վայրկենակից նմին զգեցայք և զայդ պարտականութիւն սրբազան։

Եւ մեր է պարտականութիւն, և զի՞նչ արդեօք, զառաջինն դիմել առ Ձեզ, որպէս առ ընդհանրական հայրապետ ազգի, առանց ձեռն սկսելոյ

  1. առաքելոյն [հօտին]