Այս էջը սրբագրված է

հրատարակեցի Հայաստանի քարտի տպագրության, որին ձեռք զարկի, հուսալով մի միայն Ձեր գործակցության և ազգի համակրության վերա։ Ինչ որ գործի հանգամանքներին է վերաբերվում, որպես նաև կրկին նպատակին, այդ մասին տեղեկություն կտա Ձեզ հայտարարությունս։

Ուղարկում եմ Զեզ մի տպյալ 30 տոմսակի տետրակ, սկսած 931 համարից մինչև 960 համարը, և խնդրոմ¹ եմ չխնայել Ձեր աշխատությունը այս ազգօգուտ գործի մասին, ուր իմ անձնականը այնքան է, որքան ամեն մի հայ մարդ ունի այս բանում անձնական օգուտ։

Յուրաքանչյուր ստորագրող պարոնի անունը, օրինակների թիվը և գումարի որքանությունը Ձեր ձեռքով և Ձեր ստորագրությամբ կգրեք տետրակի մեջ, որի աջակողմյան բաժինը կտրելով կտաք ստորագրող պարոններին, որպես անդորրագիր, իսկ ձախակողմյանը կթողուք տետրակի մեջ, որով առանց շփոթության հայտնի կլինի ստորագրողի անունը, օրինակի թիվը և գումարի որքանությունը։

Ձեր ներկա եղած քաղաքից դուրս, ուր մեք չենք կարողացել աշխատավոր մի պարոն նշանակել մեր հայտարարության մեջ, եթե հնար ունիք կարգել մի բարեկամ, այն բարեկամը կհավաքե ստորագրությունը և անունները դրամների հետ միասին կուղարկե Ձեր հարգության, իսկ դուք ստանալով նորանց, կգրեք Ձեր մատենի մեջ և յուրաքանչյուր ստորագրող պարոնների համար կուղարկեք տոմսակներ, կանոնի համեմատ։

Եթե մինչև առաջիկա սեպտեմբ․ 15-<ը> ցրված ավարտած լինիք բոլոր Ձեզ հանձնված տոմսակները, այն ժամանակ տոմսակների մնացորդ մասը, որ կազմում են տետրակի ձախակողմյան բաժինը, հանդերձ սույն հաշվի մեջ երևեցած արծաթի գումարով, կուղարկեք ինձ, իմ հասցեով, որ տպված է հայտարարության մեջ։ Ես կարգադրություն արած եմ, որ Պետերբուրգ ստացվեն այն բոլորը, եթե ես չպատահիւմ ևս նույն միջոցին հիշյալ քաղաքում։

Եթե մինչև նշանակյալ ամսաթիվը բոլոր տոմսակները չլինին բաժանված, այդպիսի դիպվածում, մի միայն մի նամակով տեղեկություն կտաք ինձ, մինչև այն թվականը հավաքված ստորագրության մասին, նշանակելով ստորագրողների անունները, օրինակների թիվը և հետևաբար գումարի որքանությունը։

Ստորագրության գինը կանխիկ չստացած, իրավունք չունիք տոմսակ կտրել և տալ ում և իցե։