Այս էջը սրբագրված է

խնդրեմ, նրան, որ նա ձեռք բերե այստեղ «Աղատ տնտեսագիտական ընկերությունից» և կամ Մոսկվայում «Բնախույզների ընկերությունից» մի քանի մսխալ Sorghum Saccharatum-ի սերմեր։ Սորգոյի շատ տեսակները կան, նրանցից մեկը, այսպես կոչված, Sorghum Saccharatum որը ստացված է Չինաստանից։ Չգիտեմ, կա արդյոք այստեղ, բայց Մոսկվայում անշուշտ կա. համենայն դեպս, նա կարող է այստեղ էլ հարցնել, և եթե կա, ապա առնել 2—3 մսխալ, հետո Մոսկվայում, նույնպես 2—3 մսխալ, այնպես որ ընդամենը լինի 4 — 6 մսխալ։ Երկու տեղից վերցնելը նրանով է լավ, որ այդ սերմերը հողի և կլիմայի համեմատ՝ ֆիզիկապես ենթարկվում են փոփոխության և ավելի կամ պակաս շեղվում նորմայից, որը թերևս (իմ անձնական ենթադրությունն է), կապված է որևէ քիմիական փոփոխության հետ հենց ապագա օրգանիզմի կազմի մեջ։ Տեղի է ունենում այդ, թե ոչ, ես տվյալներ չունեմ, չեմ փորձել, որովհետև Բենգալիայում չմնացի մինչև հաջորդ հունձը, որպեսզի կարողանայի համեմատել արդյունքը նախընթաց հունձի արդյունքի հետ, սակայն. սերմերի ձևափոխումը փաստ է։ Ես Հնդկաստանից հետս վերցրի ամբողջ հինգ ֆունտ, որ ստացված էր Չինաստանից, բայց դժբախտաբար, այն ճամպրուկը, որի մեջ էին սերմերը, կորավ Սաուտհամպտոնում, ուր ես ուղիղ ուղարկել էի ամբողջ իմ իրերը, և, հասնելով, չգտա մի ճամպրուկ, որտեղ, ինչպես ասացի, գտնվում էին սերմերը։ Կարելի է դարձյալ բերել տալ Հնդկաստանից՝ Չինաստանն վրայով, բայց տարի կտևի մինչև ստացվելը, մինչդեռ առաջնակարգ նշանակություն ունի այն խնդիրը, թե արդյոք Նախիջևանում նա կհասնի մինչև սերմ տալու աստիճան։ Որ նա կարող է հասունանալ հյութ արձակելու չափով, այդ ստույգ է, որովհետև այնտեղ հասունանում են խաղողը և եգիպտացորենը. բայց, այնուամենայնիվ, հարկավոր է փորձել տեղում, de facto։

Սերմերն ստանալուն պես, թող նա այն ուղարկի Նախիջևան որևէ գնացողի հետ։ Պետք է միջոցներ ձեռք առնել, որպեսզի սերմերը չսառչեն, այսինքն՝ լավ փաթաթված դնել ճամպրուկի մեջ, այլ ոչ թե պահել բացօթյա։ Հակառակ դեպքում կփչանան։

Քանի որ մենք հող չունենք, թող նա ուղարկի Կարպ Մակարովիչի անունով, որպեսզի ցանեն Դոնի ափում գտնվող նրա այգում։ Ինչ վերաբերում է ցանքսի հսկելուն, նա (Սուլթան-Շահը) կարող է գրել իր փեսա

174