Այս էջը սրբագրված է

ժեշտ էլ չէ ինձ արդարացնելու համար խոսել այն բանի մասին, որ ես չէի կարող բավարարել որևէ պ. Ալաջալյանի և Ընկ. դատարկ հետա֊ քըրքրությունը։ Ասում եմ դատարկ հետաքրքրություն, որովհետև լրիվ համոզված եմ նրանց անտարբերության մեջ երբ խոսքը վերաբերում է մեր խեղճ հասարակության աներկբայելի օգտի մասին։ Ապացույցների համար հեռու գնալու կարիք չկա. մեր քաղաքի նախկին խղճուկ կառավարությունը դեռ ամենքի թարմ հիշողության մեջ է, և այդ նյութի մասին կարելի է գրել ոչ թե մի նամակ, այլ ամբողջ դիսերտացիա ի խրատ քաղաքային կառավարչության պաշտոնաթող փարիսեցիների, որոնք ի չարը գործադրելով մեր խեղճ հասարակության պարությունը և բարությունը, երկար ժամանակի ընթացքում քողարկել են իրենց կեղծավորությունը սուտ ճգնավորի դիմակի տակէ նրանց իդեալը, նախատիպը, կիսաստվածը 12 տարի կառավարել է քաղաքը առանց վերահսկողության, առանց որևէ հաշվետվության, հասարակության յուրաքանչյուր տարի հարկ է դրվել, գոյություն ունեին նաև եկամտի ուրիշ հարյուրավոր, գերազանցորեն կամայական աղբյուրներ. ո'չ մեկից, ո՜չ էլ մյուսից դուք չեք օգտվում, քաղաքային Հախսերը եթե չեն ավելացել, ապա գոնե մնացել են նույնը, հարց է Տարում, թե ինչո՞ւ Զեր օրոք դիվիդենդ էլ է մնում, իսկ նրանց ժամանակ X = 0։ Պարոն Ալաջալյանին չէր խանգարի իր աչալուրջ ուշադրությունը դարձնելու այս հանգամանքի վրա, բայց նրանք ոչ միայն ուշադրություն չեն դարձրել դրա վրա, ոչ միայն չեն համ արձակվել ձայն ծպտուն հանել նրա ժամանակ, այլև բացի դրանից, իրենց երկդիմի վարմ ունքով խրախուսել են նրան․ երբ մեր երկու հարյուր հազարի չափ եկեղեցական գումարները ոչնչացել են—էլ ինչո՞ւ են նրանք քրքրում մեր հին վերքերը Մի՞թե նրանք այն աստիճանի աղոատ են մտքով, որ չեն կարող հասկանալ, որ չնայած մեր խաղաղասեր ոգուն, մեր կամքի հակառակ, հարկադրում են մեզ մերկացնել հենց իրենց սեփական պակասությունները հասարակական գործում ։ Ես հարստություն չունեմ, բայց ունեմ պատիվ և ես պատրաստ եմ առաջին հնարավոր դեպքում լրիվ, ամենամանրամասն, մինչև վերջին կոպեկը, հաշվետվություն ներկայացնել մեր հասարակությանը իմ գործողությունների մասին։ Լավ կլինի, եթե իմ օրինակին հետևին և այն անձինք, որոնց ձեռքում է գտնվել հասարակական կառավարության մի որևէ մասըւ №այց այն, չափից ավելի ջերմ սրտացավությունը, որ 181