Այս էջը սրբագրված է

димо принять несколько ванн из насыщенного раствора хлорис¬ той извести с примесью какого-нибудь дубильного начала. После такой операции, во-первых, уничтожится весьма неприятный за¬ пах, а во-вторых, выйдет наш почетный осетр дубленным, тогда никакая сырость его не возьмет. Он бы без этого похода ни за что не надубнлся бы; вот еще доказательство тому, «что нет ху¬ да без добра». Однако, до свидания, от скуки заговорился.

Целую тебя. Твой брат

Михаил Налбандов
1863, փետրվարի 14, Ս. Պ. բուրգ

Սիրելի եղբայր. Երեկ երեկոյան մեծ հաճությամբ ստացա քո փետրվարի 12-ին դրած նամակդ հռչակավոր հանրագիտական բառարանի 5-րդ հատորի Հետ միասին։ Սկսեմ իմ սիրելի բարեկամ Անանիայից։ Շնորհավորում եմ նորա բարեհաջող գալուստը երկարատև ու միաժամանակ դժվարին այլ շատ վտանգավոր ճանապարհորդությունից հետո—Բելոկամեննուց ՄոսկվայիցJ Պիտեր [Պետերբուրգ]։ Եղբայր սիրելիս, այդպիսի հանդուգն ճանապարհորդությունը ում ասես որ խելքից չհանի. թայը կատակը մի կողմը. նրա գալուստն ինձ շատ ուրախացրեց և ինչ որ «mentre ԱՈ grido» ասում է ինձ, որ ես շուտով նրան պիտի դրկեմ եթե այդ չմնա սոսկ ցնորք, այլ իրագործվի de facto, о , այն ժամանակ, իհարկե, ես անչափ ուրախ կլինեմ և երևակայության զավակներից մեծագույնը, Գյոթեն, մի անգամ ևս անիրավացի կլինի իր անզգույշ բացարձակ դատողությամբ' իբր մենք մեր երևակայության զավակներն ենք»։ Ա՜յ քեղ մտահայաց զառանցանք։ Իրենք են անցել կոորդինատի այն կողմը և կամենում են մեզ հավատացնել, որ մենք յւոլորս բացասական մեծություններ ենք. այդպես չի' կարելի։ Ինչ վերաբերում է Անանիայի բարի և սրտագին խորհ ուրդն երին և առողջապահական զգուշացումներին, ինձ մնում է միայն շնորհակալ լինել նրան և միաժամանակ հայտնել, որ այդ միջոցները վաղուց արդեն գործադրվում են սելտերյան ջրի հավելումով, որպեսզի ալկալիական այդ ջրով չեզոքացվի արյան խիստ թթվեցումը և այգպիսով ըստ 185