Այս էջը սրբագրված է

կարելույն խափանվեն այն արտաթորումները, որոնք տվյալ պարագայում հավանական են արյան զարկերակայնության դեպքում Աչքի առաջ ունենալով իմ ներկա վիճակը, հիվանդությանս նկատմամբ ես կարող եմ միմիայն պաշտպանողական դիրք ընդունել. հարձակողական գործողությունների դեպքում պահանջվում են միանգամայն այլ պայմաններ, — այդ թվում նաև հոգու հանգստություն,— որոնք առայժմ չկան իմ տրամադրության տակ։ Ուրեմն համբերություն։ Փարոսը երևում է, կենդանի թե մեռած—որևէ կերպ ափ կհասնենք։

Ինձ ուղարկած հանրագիտական բառարանի նմուշը ցածր է ամենայն միջակությունից. այդ գիտե և ինքը խմբագրությունն ու դրա հաար—թեև այլ պատճառաբանությամբ — գրքի առաջին էջում գործ է ածում սովորական փծուն Sprach։ Հավանորեն, մեզ մոտ բոլոր հանրագիտական ձեռնարկումները դրոշմված են ճակատագրի անեծքով, որովհետև մինչև այսօր եղած բոլոր փորձերն անհաջող են եղել։ Դրա համար էլ հասարակությունը կհատուցի դրական գործերի այդ վարպետներին ըստ արժանվույն և նրանք, իրենց հերթին, դեմ կառնեն ծանծաղուտի։ Հիմա այն ժամանակը չէ, երբ անպատիժ խաբում էին հասարակությունը։ Եթե ես բանտարկված չլինեի, աշխարհի և ոչ մի բարիքի համար էժան չէի նստեցնիլ պ. Պատկանյանին նրա Հհայոց պատմության վերաբերյալ գրած հոդվածը։ Ասենք, ավելի լավ հոդվածները՝ արդարացիորեն զետեղելով չէին պատշաճիլ այդ բառարանին- այժմ նրանք բոլորը ներդաշնակում են իրար ու նրանց ստեղծողները, հավանորեն, հանգիստ են վայելում դափնիների վրա։ Buone notta! Լիխուտինի գիրքը, չնայած իր թերություններին ու շատ բաների թեթև ակի և մակերեսային ուսումնասիրության, այնուամենայնիվ ինքնուրույն, ավելին կասեմ բարեխիղճ աշխատանք է, որովհետև վրիպումներն առաջ են եկել ոչ թե հոգու խարդախությունից՝ ճշմարտությունը խեղաթյուրելու նպատակով, ոչ, այլ անտեղյակ լինելուց, ու, թերևս, մասամբ ընդհանրացած կեղծ տրադիցիաներից, որոնց համար, այնուամենայնիվ, չի կարելի մեղադրել հեղինակին, քանի որ շատ կողմից է նրանից առաջ բացված ու տրորված սխալ ուղին։ Իհարկե, քարտեզի անճշտության համար էլ չի կարելի նրան մեղադրել. դա էքսպեդիցիայի տեղագրի կամ երկրաբաշխի գործն է, որը հավանորեն և կազմել է Այսպես թե այնպես, այդ գիրքն իր տեսակի մեջ հետիններից չէ, թերևս

186