Այս էջը սրբագրված է

նամ ինձ մոտ եղած փողից քեզ ուղարկել. նրանք այնպես էլ, արդեն յոթ ամիս է, ինձ մոտ անօգուտ ընկած են։

Իմ առողջության վերաբերմամբ հանգիստ եղեք. բոլորովին չեմ կարող պարծենալ նրանով, բայց հուսահատվել դեռ շուտ է, մանավանդ որ վաղուց արդեն տառապանքներին սովորել եմ. իմ կյանքի ճանապարհին երբեք վարդեր չեն փթթել...

Բոլորիցդ շնորհակալ եմ, որ իմ կենացը խմել եք. ես երբեք չեմ կասկածել իմ լավ ընկերների զգացմունքների նկատմամբ։ Ողջունեցեք ներին գերազանցություն Ս. Գ. Սուլթան֊Շահին և շնորհակալություն հաղորդեցեք իմ նկատմամբ նրա ջերմ վերաբերմունքի համար։ Այդ ի՞նչ Դանիելի «Աշխարհագրություն» է։ Ասացեք Անանիային, եթե իրոք դա ուշադրության արժանի է, ապա ինձ համար մի օրինակ ճարիր, հավանաբար, այստեղ Գլազունովի մոտ կա, Սադովայա փողոցում։ Ի դեպ, ես շարունակ ծախսեր եմ փաթաթում քո վզին, բայց արդյոք փող ունե՞ս առանց այդ էլ ասում էիր, թե այստեղ արդեն պարտքեր ես արել։ Տանից արդյոք ստացա՞ր և պարտքերն արդյոք վճարեցի՞ր։ Խնդրում եմ չմոռանաս այդ մասին ինձ գրել։ Ինձ տանջում է այն միտքը, որ դու այստեղ, օտարության մեջ, կարող ես առանց փողի մնալ, բացի այդ ընկնել նաև պարտքի մեջ։ Իմ փոխարեն սեղմիր Հովհաննես եղբորս ձեռքը. հուսով եմ, որ նա այժմ արդեն կսկսի ըստ հնարավորության բավարարել ձեր երաժշտամոլությունը։ Արդյոք ե՞րբ կլսեմ «Տրովատոր»֊ից իմ սիրած երգը՝ V vea և այլն։

Հիշո՞ւմ ես, դու ինձ ասում էիր, թե Ռ․ Պատկանյանը ցանկանում է ինչ որ թերթ հրատարակել. ի՞նչ է, սկսե՞ց հրատարակել, ի՞նչպես է կոչվում և հասարակությունն ի՞նչ ընդունելություն ցույց տվեց։ Շատ ցավում եմ, որ մեր «Հյուսիսափայլն» արդեն գոյություն չունի և ասպարեզը մնացել է գրական գաճաճներին։ Նամակ գրիր տուն և ինչպես անցյալ նամակում արդեն ասել եմ, նրանցից թաքցրու մեր տեսակցությունների ընդհատվելը. այդ կարող է նրանց շատ վշտացնել և զանազան սխալ եզրակացությունների հասցնել։

Այնուհետև, ձեզանից ավելի ուրախ նամակի սպասելով, անցնում եմ Ֆոշեի գրքին, իհարկե, սոսկ միայն ներածությանը, որ ես կարդացել եմ, և որի մեջ, ինչպես ինձ թվում է, հեղինակը լիովին շարադրել է իր հայացքն Անգլիայի կամ անգլիացիների բնութագրման վերաբերյալ Լիովին գնահատելով Ֆոշեի ակնհայտնի տաղանդը, չեմ կարող, սակայն,

196