Այս էջը սրբագրված է

համբերել և այստեղ չբացահայտել պատմական այն պատճառները որոնք ստիպում են ինձ լրիվ չընդունել հեղինակի կարծիքը։ Անգլիացիների եսասիրության, նրանց հպարտության, ուրիշներին չնմանվելու, այլ ինքնուրույն զարգացման նրանց ձգտման մասին հեղինակի բոլոր ասածները զարմանալիորեն արդարացի են։ Մինչդեռ դրանից հանած եզրակացությունը ոչ բոլորովին հիմնավոր է։ Նա նրանց մեջ տեսնում է սոսկ միայն հնամոլություն, քանի որ վիգերի և տորիների գոյության մասին է խոսում, ապա ուրեմն, լիովին ընդունում է արմատականների և առաջադիմականների համատեղ գոյությունը։ Նա այն գաղափարն է անցկացնում, որ Անգլիան և նրա ներկայացուցչական սիստեմը, ինչպես որ մի անգամ կազմվել են, այնպես էլ մնացել են, մինչդեռ, ըստ հեղինակի` «այն ժամանակներից քաղաքական փիլիսոփայությունը բավականաչափ առաջադիմություն է արել և այլն»։ Այնուհետև, որ «յուրաքանչյուր հասարակության կազմակերպման համար անհրաժեշտ ընդհանուր սկզբունքները ոչ մի կոնստիտուցիայի չեն խանգարում, որ նա իր վրա կրի տեղական ավանդությունների, բարքերի և նույնիսկ կլիմայի դրոշմը»։ Մի րոպե այստեղ կանգ առնենք։ Ենթադրենք, որ Անգլիայում հիշյալ սիստեմը զարգացել է մի քիչ վաղ, քան մայր ցամաքում—դա դեռ ոչինչ չի նշանակում։ Միջին դարերում, հռոմեական կայսրության փլատակների վրա, մայր ցամաքում առաջացան մի շարք սահմանադրական պետություններ, որոնք միմյանց հետ կրքոտ մրցակցության մեջ էին և յուրաքանչյուրը զինված էր ավելի կամ պակաս լիբերալ խարտիայով։ Անգամ Բավարիան ուներ այնպիսի կոնստիտուցիա, որ կարող էր մրցել ժամանակակից անգլիական կոնստիտուցիայի հետ։ Դա անհերքելի փաստ է։ Այժմ տեսնենք, թե ինչ եղան այդ կոնստիտուցիաները, Ֆոշեի՝ «քաղաքական փիլիսոփայության առաջադիմության» դեպքում։ Միթե՞ նա մատնացույց կանի Վերսալը։ Ո՞վ գիտե, մյուսներին նա հազիվ թե մատնանշի, որովհետև Վերսալը Լյուդվիկ XIV-ի ժամանակ ոչ միայն լրիվ բավարարում էր ֆրանսիացիների սնափառությունն ու թեթևամտությունը, այլև ծառայում էր իբրև օրինակ նրան շրջապատող մյուս պետությունների համար։ Թուղթս չի բավականացնի, որպեսզի իմ միտքը լիովին զարգացնեմ։ Մայր ցամաքից ֆիզիկապես մեկուսացած Անգլիան (անկասկած՝ իր բախտից), եթե չենթարկվեց այն սատուրնալիային, որի հեղեղները մայր ցամաքի վրա ներկայացուցչական սիստեմի (de facto) վերջին հետքերը քշեցին հեռու դեպի

197