բաց ծովը, ապա միաժամանակ, նա չէր կարող չտեսնել և չզգալ վըտանգ հանձին Կարլոս I-ի։ Այդ ասելով, ես հեռու եմ Կրոմվելին արդարացնելու մտքից․ ՛ ամեն մի բռնի միջոց հակառակ է իմ համոզմունքներին, և ես զզվանքով երես եմ դարձնում քաղաքական֊վիրաբուժական բոլոր գործողություններից, այնուամենայնիվ, ես հանձն չեմ առնում Կարլոսի փաստաբանը լինել, որն այնպես անխղճաբար դավաճանեց Անգլիային։ Բավական չէ, որ նա որպես թաղավոր դավաճանեց կոնստիտուցիային, կոնստիտուցիայի անձեռնմխելիության մասին տված իր երդմանը, այլև, հույժ ամոթալի հանգամանքներում, դավաճանեց և ժողովրդին։ Հեղաշրջման նախօրյակին 60․000 ֆունտ ստերլինգով նա պարլամենտին վաճառեց իր համաձայնությունը հայտնի օրինագծի վերաբերյալ, իսկ հետևյալ օրը մտադիր էր զինված ուժերով հարձակում գործել պառլամենտի վրա։ Ինչ էլ որ լինի, այնուամենայնիվ, այդ փաստերը բոլորովին էլ չեն հանգեցնում անգլիացիներին մեղադրելուն, որովհետև նրանք ամուր պահպանեցին և չդավաճանեցին իրերի կարգին հանուն պ․ Ֆոշեի «քաղաքական փիլիսոփայության առաջադիմության»։ Ֆրանսիացիները շատ են սիրում իրենց ռևոլյուցիայի մասին խոսել սեփական արժանապատվության մեծագույն զգացումով։ Ով է իմանում, եթե Լամանշի այն կողմն անգլիացիներն իրենց սիստեմն անձեռնմխելի չպահեին, եթե, — ասես ֆրանսիացիներին ի ծաղր,— վայելած չլինեին լավ կազմակերպության բոլոր առավելությունները, թերևս [հաջորդ] սերունդը ֆրանսիական պատմության էջերում չըկարդար այն արյունալի դրաման, որի մասին Ֆոշեն խոսում է իբրև կորիֆեի [նշանավոր դեպքի]։ Ի դեպ, ինչպես կարելի է կռահել, այդ գիրքը բավական հին է, նա վերաբերում է քառասնական թվականներին և, այդ պատճառով հեղինակին կարելի է ներել մյուս վրիպումները, ինչպես օրինակ նավաստիների բռնի հավաքագրման մասին, և այլն։ Բայց վրդովեցուցիչն այն է, որ պ․ պ․ թարգմանիչները թարգմանում են մի գիրք, որ ըստ մեծի մասին վերաբերում է Անգլիայի նախընթաց դարաշրջանին, և իրենց կողմից ոչ մի ծանոթագրություն չեն տալիս, ես հավատացած եմ, թեև դեռ ամբողջ գիրքը չեմ կարդացել, որ այն ժամանակներից շատ բան է փոխվել, իսկ ինչու անցյալը ցույց տալ իբրև ներկա։ Ես անգլիամոլ չեմ, բայց գերադասում եմ ճշմարտությունը։ Ֆոշեն, խախուտ այլ հանդիմանությունների թվում, խոսելով Անգլիայի նվաճումների մասին, նրան մեղադրում է Հնդկաստանի և Կանադայի 198
Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/198
Այս էջը սրբագրված է