Այս էջը սրբագրված է

համար։ Համաձայն եմ, բայց մի՞թե Ֆրանսիան պակաս մածուցիկ թաթեր ունի։ Անգլիային հանդիմանելով հնամոլության համար, Ֆոշեն այդ դեպքում, նրան չպետք է հանդիմաներ նվաճման համար. բայց ինչպես կարդարացնի Ֆոշեն «քաղաքական փիլիսոփայությանն» հետևող Ֆրանսիային, երբ նա, ազատությունն իր հանդուրժելու դարաշրջանում, լեգեոն լեգեոնի հետևից էր ուղարկում Աֆրիկան ստրկացնելու համար. թող հիշատակեր Նիցցայի և Սավոյայի մասին, բայց դա կլիներ մեղադրանք ex post facto, որովհետև դիրքը կազմելու ժամանակ այդ դեռ տեղի չէր ունեցել։

Իհարկե, այդ գրքի վերլուծությունը որևէ փոստային թղթի վրա կատարելու բան չէ. դա հարկ էր քննարկել մինչև ոսկորների ծուծը, որովհետև նյութն արժանի է այդ աշխատանքին (իսկ շատ բան կա, որոնց մասին կարելի է լուրջ և ընդարձակորեն խոսել), և ես հեռու եմ այն մտքից, որ ուսումնասիրեմ այդ գիրքն այժմ, և իմ այժմյան վիճակում. բայց այս մի քանի դիտողությունները թող մնան որպես հուշարձան Ֆոշեի գրքի՝ իմ վրա գործած առաջին տպավորության։ Ես այն ուշադրությամբ կկարդամ, և եթե ինձ հաջողվի, երբևէ նրա մասին ձեզ հետ մանրամասն կխոսեմ։

Այժմ կրկին վերադառնում եմ ներկա վիճակիս։ Այսօր հրաշալի եղանակ էր և ես նրանից օգտվեցի 20 րոպե, կարող էի բաց օդում ավելի մնալ, բայց քամի էր ու հետևելով առածին, թե՝ «լավից քիչ-քիչ» վերադարձա բնակավայրս, որպեսզի ավարտեմ դեռևս առավոտյան սկսած նամակս։ Երկար և առանց ընդմիջման չեմ կարողանում գրել․ անդրադառնում է կրծքի և մեջքիս վրա, դրա համար յուրաքանչյուր նամակս գրում եմ տարբեր ընդմիջումներով, որոնց մեջ, անկասկած, մտնում է նաև ծխելս։

Ի դեպ, Օվսյաննիկովի գրացուցակի մասին։ Նոր շատ գրքեր եմ տեսնում, որոնք չկային 60 թվականի սակագրին երբ ես մեկնում էի Ռուսաստանից, բայց պետք է ասեմ, որ նրանց մեջ ծանրակշիռ գրքերը քիչ են և գներն էլ չտեսնված թանկ են։ Որևէ խեղճ գրականագետ, որպեսզի անհրաժեշտ գրքերը ձեռք բերե, կզրկվի իր գոյության վերջին միջոցներից։ Հա՛, էլ ի՞նչի մասին գրեմ։ Ախր այս բոլորը ձանձրույթից է և մասամբ նրա համար, որ կատարեմ ձեր ցանկությունը՝ «ավելի շատ գրելս։ Ոչ ոքի չեմ տեսնում, ոչ մի նորություն չգիտեմ, որ ձեզ հաղորդակից դարձնեմ. ինձ համար այսօրը երեկվա կրկնությունն է, իսկ

199