Այս էջը սրբագրված է

թյան համար, որը գեթ մի քանի րոպե մոռացնել է տալիս տաղտկալի իրականությունը։ Եվ այսպես, տեսնենք ինչ կասի չորեքշաբթին։ Այսօր հրաշալի եղանակ էր և ես դարձյալ դուրս եկա պարտեզ զբոսնելու ու մնացի երեք քառորդ ժամ. երեկ նույնպես զբոսնել եմ, բայց ավելի քիչ։ Առողջությունս իմ—ոչինչ, բայց երեկվանից փայծախս ինչ֊որ բան է սարքում գլխիս տեսնեմ ինչ կլինի. եթե չխաղաղվի, կարելի է օգնության կանչել HgCl, որը շատ լավ է ներգործում համարյա բոլոր բորբոքումների դեպքերում, իբր քակող և լուծողական միջոց։ Բժիշկներից ոմանք, կրծքի տառապանքների դեպքում, չեն տալիս այդ դեղը որոշ հիմունքով, և այդ կանխակալ կարծիքն այնքան է արմատացել նրանց մեջ, որ նրանք հիվանդի մահը որևէ կարծրացումից կամ բորբոքումից գերադասում են ընդունված գծից շեղվելուն։ Բայց այդ մարդիկ պատկանում են բացարձակ դպրոցին, որն իր հերթին չի արդարանում ոչ թե միայն բժշկության, տյլև հանրամարդկային գիտությունների մնացած բոլոր ճյուղերի մեջ։ Ես շատ ուրախ եմ, որ Անանիան զբաղվում է իմ հիվանդությամբ և դրա հետևանքով պատվիրում է ինձ զանազան փրկարար միջոցներ — դա իսկական բարեկամ ի ու գիտության բնագավառի ընկերոջ պարտականությունն է։ Ես շատ հավատացած եմ, որ նա նատուր֊փիլիսոփա չէ և ոչ էլ դոկտրինյոր, պահպանե նրան Ադովնա Եհովան։ Ի դեպ, ես կկարդամ հրեաների մասին հոդվածը։ Ես դեռ զբաղված եմ Ֆոշեով նրա գիրքը վերջնականապես ետ է մնում, բայց նրան կարելի է ընդունել իբրև արդեն կատարված փաստ։ Ով որ քիչ թե շատ ուսումնասիրել է ներկա Անգլիան, նա, կարդալով Ֆոշեի գիրքը, չի կարող չզարմանալ ապշեցուցիչ և ակներև առաջադիմության վրա՝ կատարված այնպիսի կարճ ժամանակամիջոցում, ինչպիսին է, օրինակ, քսան տարին։


Անանիան ցույց է տալիս ինձ հրեաների մասին հոդվածը այն պատճառով, որ այնտեղ երևում է հրեաների ձգտումը զարգացմամբ ավելի բարձր լինել արևելյան մյուս ժողովուրդներից։

Լավ չեմ հիշում, թե ով, բայց մեկը (կարծեմ Գրանովսկին), ի նկատի ունենալով Եվրոպան, շատ հաջող համեմատել է Հնդկաստանը ծննդկանի հետ, որը աշխարհ բերելով մի այլ անհատ, ինքն արդեն մեռնում է։ Այդ համեմատությունը մասամբ կարելի է կիրառել նաև հրեաների վերաբերյալ։ Նրանք կատարել են իրենց դերը մարդկային պատմության բնագավառում, թեև այդ ազգը ամենևին պատմական ազգ չէ,

204