Այս էջը սրբագրված է

ներից մինչև այսօր ստրուկ են եղել։ Նրանց կարճատև ինքնուրույն գոյությունն ինքնին նսեմանում է հազարամյակներ տևող ստրկության առջև Եգիպտոսում, Բաբելոնում և, վերջապես, ամբողջ երկրագնդի վրա։ Այդպիսի սիստեմատիկ, այլև կատաղի հալածանքներով, այսպես ասած, հրով ու սրով, կախաղանով ու տանջանքի այլ գործիքներով, բոլոր այդ արատները, որոնք այսօր այդքան կոպիտ կերպով աչքի են ընկնում, պատվաստվել են այն հայրերի ձեռքով, որոնց որդիները, ուշադրություն չդարձնելով իրենց հայրերի գործողությունների վրա, դարձյալ մեղադրում են հրեաներին։ Այդ ևս հալածանք է, բայց գոնե ո՛չ արյունահեղ։ Հրեաներն արժանի են ամեն տեսակ գթասրտության և կենցաղի ամենայն բարելավման։ Թեև այդ ժողովրդի կրթության ընդհանուր մակարդակը, որքան ես առիթ եմ ունեցել տեսնել այս և այն պետության մեջ, շատ բարձր չէ, այնուամենայնիվ, մեղք կլիներ ժխտել նրա որոշ ընդունակությունները։ Հրեաները քրիստոնյա աշխարհի նըկատմամբ և վերջինս հրեաների նկատմամբ ներկայումս գտնվում են կեղծ կացության մեջ, և այդպիսի մոլի հակառակության դեպքում հազիվ թե կարող է արմատական հեղաշրջում տեղի ունենալ նրանց կենցաղում դեպի լավը, չնայած զանազան պետությունների որոշ պետական անձերի մարդասիրական ձգտումներին։ Ի հարկե, կարելի է մատնանշել Անգլիայի հրեաներին, բայց դա բացառություն է... Տա աստված, որ նրանք գոնե երբևիցե դադարեին տառապել ճնշված լինելով քրիստոնեության կողմից, որի հիմնադրի նպատակն է եղել զրկվածների ազատությունը և հանգստությունը և ոչ թե մարդկության ճնշումն ու տառապանքը։ Ահա իմ կարծիքը և իմ ցանկությունը հրեաների վերաբերմամբ։

Ահա այն ամենը, ինչի մասին կարող էի ես գրել իմ ներկա վիճակում ։

Ա՜հ, խնդրեմ հաղորդել Անանիային, որ ես հանրագիտական բառարանը որոշ տեսակետից համեմատում եմ Դոն Քիշոտի հետ, այն է՝ Դոն֊Քիշոտը իր բոլոր թափառումների ժամանակ (երկրորդ ճանապարհորդությունը Սանչոյի հետ միասին) ում էլ որ հանդիպում էր, ուղարկում էր Տոբոզո, իր Դուլսինեայի մոտ, իսկ հանրագիտական բառարանը բոլոր ընթերցողներին ուղարկում է, ըստ մեծի մասին, A տառի հավելվածին և ուրիշ բառերին, որոնց, բարեբախտաբար, խմբագրությունը դեռ չի հասել, ոչ էլ այդ զարմանալի գրքի գրողները կամ էլ

206