Այս էջը սրբագրված է

մենք դրական գիտության հետևողներ ենք և մեր ամբողջ ուժը կենտրոնացնում ենք միայն ուսումնասիրելու այն, ինչ գիտությանը հաստատապես հայտնի է, այլ ոչ թե ենթադրաբար կամ տարապայմանորեն։ Հետևյալ անգամ Ֆոշեն և Դոն Քիշոտը ետ կուղարկեմ։ Հրեաների և Եգիպտոսի մասին հոդվածներում անդադար մատնանշում է ինձ Տոբոզոն։ Դրա հետ միասին «Եվրոպա» հոդվածում ամեն կերպ ճգնում է Եվրոպայի հայերի թիվը նվազեցնել մինչև 200,000, որպեսզի հնարավորություն ունենա նրանց (հայերին) դասել գնչուներից հետո։ Խմբագրությանը հաճելի չէ՞ արդյոք համաձայնել, որ Եվրոպայում՝ Ռուսաստանում (Եվրոպական), Թուրքիայում (Եվրոպական), Ավստրիայում, Վալախիայում, Մոլդավիայում և այլն ապրում են ավելի քան 500,000 հայեր։ Միայն Եվրոպական Թուրքիայում, սկսած Իղմայիլից՝ Տուլչի, Սիլիստրիա, Վարնա, Սոֆիա, Ադրիանապոլիս և Կոստանդնուպոլսի եվրոպական մասում՝ այսինքն՝ Բեբեկ, Օրթա-Քեյ, Բերա, Ղալաթիա, Խասքեյ, Էյուբ, Պալատ և բուն Կոստանդնուպոլսում՝ Սամաթիա, Իեդի-Կուլե, Այ-Ստեֆանո, և այլն, ըստ նորագույն հետազոտությունների՝ ապրում են 450,000 հայեր, Վալախիայում և Մոլդավիայում՝ 36 հազար, Ավստրիտյում՝ 18 հազար, Նախիջևանում—Բեսարաբիայի թեմում՝ 36 հազար. ես դեռ չեմ խոսում Գալիցիայի, Տրանսիլվանիայի և Եվրոպական Թուրքիայի, Ղրիմի և Լեհաստանի հայ կաթոլիկների մասին։

Տարօրինա՜կ է հայերի թվի մասին եղած վիճակագրության բախտը։ Զանազան պատահական մարդիկ ինչքան են գրել այդ փափուկ և սայթաքուն նյութի մասին, այդ բոլորն ուղիղ մեր սիրելի Անանիայի աղբահորը նետելու բաներ են։ Իսկ ըստ զանազան փաստական տվյալների, ճշմարտությանն ավելի մոտ է այն, որ այդ տատանվում է 4.500,000 և 5.500.000-ի միջև։ Կոստանդնուպոլսի հայ երեսփոխանական ընդհանուր ժողովը ցանկանում էր վճռական միջոցներ ձեռնարկել այդ թվերը ճիշտ հետազոտելու համար, բայց տեղի ունեցած խառնակություններն ստիպեցին նրան այլ հարցերի թվում այդ ձեռնարկությունն էլ այժմ հետաձգել, մինչև ժողովրդական գործերի վերաբերյալ հայկական սահմանադրության (ստատուտ) վերջնական հաստատումը Թուրքիայում։

Առողջությունս վատ չէ. հույս կա, որ առանց որևէ դեղորայքի կանցկացնեմ. կրկին շնորհակալություն եմ հայտնում Անանիային իր

212