Այս էջը սրբագրված է

հարցերին։ Ինչպե՞ս է Գրիշան։ Համալսարանը թողեց, թե դեռ համարվում է ուսանող «ex officio»։ Ես նրան շատ եմ խղճում, հանցանքի ծանրությունը կընկնի Իսահակի վրա. նա շեղեց նրան ճանապարհից՝ չնայած նրան ճշմարիտ ճանապարհի վրա դնելու իմ ջանքերին։ — Ուստի֊ մովիչն ինչո՞ւ էր Իսահակի հետ ապրում, ի՞նչը նրան ստիպեց, փող չունե՞ր, ինչ է։ Կարծեմ նրանք այնքան մոտ հարաբերությունների մեջ չէին։ Եթե ես տեսնեի Անանիային, ապա, հավանաբար, նրան հարցերով կգնդակոծեի, և նախ և առաջ, ի հարկե, կասեի «Свет Любим Карпович! Հիշո՞ւմ ես անցյալը, երբ ջերմ ընկերական շրջանում գիշերներ էինք լուսացնում, ո՞ւր են այժմ մեր անատոմապաթոլոգիական և ֆիզիկոբժշկական հավաքույթները, գրքերը, տետրակները, զրույցները, և որպես այդ բոլորի անհրաժեշտ ատրիբուտներ՝ շշերն ու բաժակները»։ Ճիշտ է ասում Շիլլերը, թե՝ «կյանքի մայիսը մի անգամ է ծաղկում»․ անդառնալի են մեզղ համար ավյունով ու հույսերով լի այն երջանիկ օրերը։ Չնայած մեզանից յուրաքանչյուրի կյանքի պայմաններն ավելի քան սահմանափակ էին, բայց այն քաղցր բերկրանքն ավելի քան պայմաններում էլ այլևս չենք տեսնի։ Ուսանողի կյանքի պոեզիան բաղկացած է ցանկացածի պես ապրելուն արգելակող միջոցների դեմ մղած պայքարից և իրական այն կյանքից, որ նա վարում է, չնայած սահմանափակ միջոցներին։ Նա քչով բավականանում է, բայց այնուամենայնիվ, իր ուզածն է անում և ապրում է այնպես, ինչպես կցանկանար ապրել։

Սիրելի եղբայր, ե՜րբ, արդյոք, մենք կտեսնվենք, որպեսզի ներկայի մասին խոսենք, որովհետև անցյալի հուշերը թեև հաճելի են, միայն մասամբ են բուժիչ բալասան դնում ներկայի վերքերին, և ոչ ավելին, մինչդեռ ներկայի ցավերը պահանջում են արդի միջոցներ։ Ուրախ եմ «Տրովատորի» և «Ռիգոլետոյիտ» մեջ Հովհաննես եղբոր կատարած վարժությունների համար և ցանկանում եմ նրան լիակատար հաջողություն։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ողջունում են ինձ։ Նրանց թվարկումը քո նամակում շարժեց իմ ժպիտը. դու գրում ես՝ «քո բարեկամները՝ և՜ կանայք և՜ աղջիկները և այլն», կարծես աֆիշ լինի՝ «տիկիններ, պարոններ, մանկլավիկներ, հյուրեր» և այլև։ Կրկին շնորհակալություն նորին գերազանցություն Ս. Գ. Սուլթան-Շահին և երկու սեռի բոլոր բարեկամներիս՝ առանց բացառության։ Անանիային ողջույն չեմ