Այս էջը սրբագրված է

Յանձն արարեալ զիս ի շնորհս գերամաքուր աղօթից ձերոց, մնամ կատարեալ յարգանօք և խորին վերապատուութեամբ։

Զերոյին բարձրապատուութեան, լիագութ հայր, խոնարհ ծառայ

Միքայէլ Նալբանդեանց

1851 ի 5 սեպտ. Ի Սիմֆէրօպօլ

10. ԿԱՐԱՊԵՏ ՉՈԼԱԽՅԱՆԻՆ

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՀԱՅՐ

ԿԱՐԱՊԵՏ ՔԱՀԱՆԱ ՉՈԼԱհՅԱՆՑ․

Ողորմած տեր,

Ես թեպետ բանիցս անգամ գրել էի տեր Գեորգին, որ ձեզի միամիօր անի վ ասն ձեր որդեկին և կարելի է որ մինչև ցայսօր ասած էլ լինիր միայն ես իմանալով ձեր անհանգստությունը, բարվոք համարեցա այսու համառոտ գրութեամբ միամիտ անել, որ սրբազան հայրն ձեր գիրք՝ ստանալով, կրկին գրեց աղայենց և անդառնալի միջնորդեց, որ անպատճառ ընգունին, և միամիտ եղեք, որ կընգունին, և թե այսու և» չընդունին, քսան անգամ ևս կգրենք դարձյալ, չենք թողուլ, որ գուրւ՝ մնա, բայց մինն ալ բավական է, և այն սկիզբն, որ դուրս մնացել է, պատճառն է Խաչատուր աղային Պետերբուրգ չիգտնվիլն, որ գնացել էր զակրանից, և միամիտ լինիք, որ սրբազան հայրն միշտ իր շնորհը ձեր վրայեն պակաս չանի, նույնպես և իմս նուաստությոլն որքան որ կարողանամ միշտ վասն ձեր լավության աշխատող եմ, լերուք միամի ի և թե մեկ հարկավոր բան կունենաք, գրեցեք ինձ անթագուստ։

Հայրության ձեր խոնարհագույն ծառա

Միքայել Նալբանգյանց

յ2 դեկտեմ.

1851 ամի. Քիշինև