Այս էջը սրբագրված է

բուն գիրքը։ Առայժմ կարդալու բան ունեմ, և ես գրքերը ոչ թե սոսկը կարդում եմ, այլ ուսումնասիրում՝ վերլուծական և քննադատական տեսակետից։ Դրանք (այդ գրքերը) շատ բան չեն տալիս ինձ, բայց գիտության մեջ չպետք է արհամարհել և շատ քիչը, մանավանդ որ ես ուրիշ զբաղմունք չունեմ։ Նամակիս հետ վերադարձնում եմ Գերվինուսը և հանրագիտական բառարանը։ Մակոլեյը վերջացնելու վրա եմ. այնուհետև կսկսեմ Շլոսսերը և ապա նորից Ֆոշեն։ Մակոլեյն, իր մշտական հումորով ինձ մեծ հաճույք է պատճառում։ Գեր վինուսն առայժմ լուրջ գրող է, չգիտեմ ինչ կլինի հետագայում։ Բայց բավական է այս հարցերի մասին։

Հոգով շնորհակալ եմ սիրելի Անանիայից քո այս նամակում մանրամասնորեն շարադրածի համար, հուսով եմ, որ առաջիկայում էլ իր հումորից ինձ չի ղրկի։ Ալաջալյանի վերաբերմունքն Ուստիմովիչի գործում ոչ միայն գովելի չէ, այլև, ինձ թվում է, արժանի է ամենայն պարսավանքի։ Իր մտածողության ձևով նա տանել չի կարողանում՞ հասարակ մահկանացուներին, և նրա վարմունքի մասին քո պատմածն ինձ չզարմացրեց։ Անանյանների մոտ նա յուրայինների շրջանումն է ես նրան (լուրջ եմ ասում), խղճում եմ. նա չար չէ, այլ շատ վատ ուղու վրա է։ Սատանան գիտե, թե որտեղից է նրա մեջ¹ ամեն գնով արիստոկրատի, այն էլ նախիջևանցի արիստոկրատի, դեր խաղալու ձգտումը։ Այդ լոնդոնցի պլեբեյից ավելի լավ չէ։ Հարյուր անգամ ավելի օգտակար կլիներ խելքը գլուխը հավաքեր ու մի բան սովորեր, քան թե քաշ դար ինչ-որ Անանյանի նախասենյակում կամ իր հիմար հնարքներով խեղճ Գրիշային ճանապարհից շեղեր, վերջինիս էլ ես շատ եմ ափսոսում։ Նա եթե Ուստիմովիչի հետ գնար, հավատացած եմ, որ բոլորովին կուղղվեր և Ուստիմովիչի ղեկավարությամբ հետագայում իրռք կկարողանար կանդիդատի քննություն բռնել։ Ո՞րն է այժմ նրա ապագա հեռանկարը։ Ի՞նչ, նա դեռ Մարի [իա] նիկի[ոլաևնայի] մոտ է ապրում, թե եղբոր, ինչպես ասում է Անանիանճ փողոցում։

Վայ ինձ, եթե Անանիան Մոսկվա կմեկնի նախքան իմ պատմության ավարտվելը, այժմ, համենայն դեպս, ես տեղեկություններ եմ ստանում այն շրջանից, ուր մի ժամանակ ապրել եմ, թե չէ ես ինձ կզգայի ուղղակի բևեռից դուրս, ինչպես ասում էր Ամիրյանը։ Չնայած՛ էգոիզմ կլիներ իմ կողմից նրան ստիպել, որ մինչև իմ գործի վերջանալն