Այս էջը սրբագրված է

այստեղ մնար, բայց ոչինչ, ես այդ էգոիզմն ինձ թույլ կտայի, եթե միայն նրա պայմանները ներեին, և թույլ կտայի՝ լիովին հավատացած, որ նա իմ այդ քմահաճույքը չի մերժի, եթե այդ քմահաճույք է և ոչ թե ընկերների և ազգականների կարոտ։ Համենայն դեպս, հույս ունեմ, որ նա այդ զոհաբերությունը կանի։

Սիրելի եղբայր, շուտափույթ տեսակցության սպասելով, իմ նախորդ նամակներում չասացի քեզ, որ դու չես պատասխանել իմ հարցին, թե տանից ստացե՞լ ես արդյոք այն փողը, որի մասին դրել էիր, թե՞ ոչ։ Պարզ է, որ դրա պատասխանը կարճ է՝ այո կամ ոչ, իսկ դու գլուխդ ազատել ես ընդհանուր դատողություններով, կարծես խուսափելով ուղիղ պատասխանից։ Սատանան գիտե ինչու մի տեսակ բթացել եմ. ուշ եմ հասկանում մութ և խճճված պատասխանները։ Հուսով եմ, որ այս անգամ կրա վարար ես իմ ցանկությունը։

Ստացե՞լ է արդյոք Հայրապետյանը նամակս, որ գրել էի Մ․ Ալաջալյանի վերաբերյալ, և ի՞նչ տպավորություն թողեց այն։ Եթե գիտես՝ հաղորդիր ինձ։ Հուսով եմ, որ դու տնեցոց հաճախ ես գրում և հետևաբար, իմ և քո առողջության մասին մերոնք գիտեն, դա անհրաժեշտ է նրանց հանգստության համար։

Խնդրիր Անանիային, որ քո նամակում որոշ նորություններ գրի (քանի որ դու ռուսերեն չես գրում) Մոսկվայի մեծ ծանոթ միջավայրից՝ ճիշտ է, նա մեծ պաշար ունի որպես աղբահորի խմբագիր (թեև նախկին)։ Մանավանդ որ, ահա 8 ամիս է, ինչ ես թողել եմ Մոսկվան։

Ի դեպ՝ կառքը, որ ես թողել էի Մոսկվայում և որն այժմ գտնվում է Կամենշչիկովի մոտ, նորոգման կարիք ունի։ Հո չպետք է Մոսկվայում թողնենք, իսկ այդ տեսքով տուն ուղարկել չի կարելի, կամ հարկ եղած դեպքում հնարավոր չէ դրանով ճանապարհ գնալ։ Անիվների օղակները թուլացել են, պետք է ամրացնել, և թերևս ուրիշ վնասվածքներ էլ կան։ Այս նամակն ստանալուդ պես Կամենշչիկովին գրի, որպեսզի նա հրավիրի մի լավ, բարեխիղճ վարպետ իկառեթագործ և կառքը մանրամասն քննության ենթարկի, և ապա, որպեսզի նա հարկ եղածը հիմնավորապես ուղղել տա, և ոչ թե հենց այնպես, ի միջի այլոց։ Այնուհետև կառքը պետք է ներկել։ Ծախսերը թող իմ հաշվին գրի, ես շնորհակալությամբ կվճարեմ՝ առաջին հնարավորության դեպքում։ Նստատեղի և կառապանի տեղի տակի արկղները պակասում են, բայց պատրաստելու պետք չկա, ինչպես քեզ հայտնի է, առաջինը տանը մնաց, իսկ երկրորդը