Այս էջը սրբագրված է

1863 թ. Մարտի 2 Պետերբուրգ

Սիրելի եղբայր,

Փետրվարի 28֊ի նամակդ ստացա այս րոպեին՝ Մակոլեյի 8-րդ հատորի և Սոքլի «Քաղաքակրթության պատմության» հետ միասին։ Ոչ միայն Գերվինուսը, այլև Շլոսսերը ես արդեն ուղարկել եմ քեզ հանձնելու համար, բայց նրանք, երևի, դեռ մի որևէ տեղ ընկած են։ Այժմ վերադարձնում եմ Ֆոշեն։ Այսպիսով, ինձ մոտ մնում է այն, ինչ ուղարկել եք փետրվարի 28֊ին, և ուրիշ ոչինչ։ Սրտանց շնորհակալ եմ Անանիային՝ ընկերոջ և եղբոր պարտքը զարմանալի բարեխղճությամբ կատարելու և ինձ զանազան տեղեկություններ հաղորդելոլ համար, որոնցից ամենից ավելի ալքի է ընկնում հայ պարբերաթերթերի согпаge֊ը»։ Ոչ պակաս հետաքրքրական են թատերական նորությունները։ Մոխրագույն մազեր, անագե աչքեր և հետևապես (ըստ Անանիայի տեսության) խցանային ուղեղ ունեցող զբողի ճիգերը հասնում են կոմիզմի։ Խեղճ Ռոդիսլավսկի։ Նա միշտ ստվերի մեջ է, և անշնորհակալ հասարակությունը մինչև այժմ չկարողացավ նրա հանճարը լիովին գնահատել։ Ցանկանալով ամեն գնով որևէ պարբերական հրատարակության խմբագիր լինել, ի վերջո նա հաշտվեց այն մտքի հետ, որպեսզի դառնա Մոսկ[վայի] ոստիկ[անական]թերթիկի սրբագրիչ։ Ցանկանում էր խցկվել թատրոն, ի հարկե նրան առաջ տանելու վսեմ հպատակող, բայց հետո, վերջապես, դարձավ գանձվող դրամի հսկիչ․ այնուամենայնիվ ավելի լավ վիճակի մեջ էր, քան Ռեշոտնիկովը, որը թատրոնի ախոռի հսկիչն էր։ Սակայն (հոդիս լավս կին չի հուսահատվում, նա հավատացած է, որ եթե ոչ ներկա սերունդը, ապա հաջորդը իրեն ըստ արժանվույն կգնահատի. «Спи пострел, баюшки-баю».

«Ծիածանի» և «Մասյաց աղավնու» պաթոլոգիական վիճակն ինձ զարմացնում է. ասենք մյուս ամսագրերը ձախողվեցին գերազանցապես գրպանի թոքախտի պատճառով, բայց չէ՝ որ Գ. Այվազովսկու հիշյալ ամսաղրերի հրատարակությունն այդ կատեգորիային ոչ մի կերպ չի համապատասխանում։ Նա երբեք բաժանորդագրության վրա հույս չի դրել և անվանական բաժանորդներից երբեք ոչինչ չի ստացել, այլ ինքն է դեռ վճարել նրանց փոխարեն, ինչպես նաև փոխադրածախսը։ Է՜հ գրողը տանի նրան։