Այս էջը սրբագրված է

ամեն անգամ ուզում եք ինձ ձրի տեսնել։ Ես ինքս կուղարկեի գնելու, բայց աստված գիտե, թե ինչպիսին կգնեն, դրա համար էլ քեզ նեղություն եմ տալիս, իմ սիրելի եղբայր։

Ասացեք խնդրեմ, ի՞նչ եղավ հավատարմագիրը, որ պետք էր Հընդկաստան ուղարկել, և Հայրապետյանը ստացա՞վ, արդյոք, այն թղթերը, որ քեզ էի տվել, այս հարցը առաջնակարգ կարևորության հարց է։ Ինչպե՞ս է M-lle Madelaine֊ի առողջությունը։ Պետք է ենթադրել, որ նա նույնպես առողջացել է, քանի որ դու ոչինչ չես գրում, տա՝ աստված։

Եղբորս թախիծը շատ բնական է. ցավում եմ, որ նա ինձ համար տառապում է. մի անգամ ևս կարդալով նամակդ, ուղղակի չեմ կարող մի քանի խոսք չասել «Համբավաբեր Ռուսիո»֊ի վախճանի մասին։ Այդ ի՞նչ դժբախտ օր է հոկտեմբերի 17-ը։ Նրա խմբագիրը բարի ժամու չի ծնվել. իսկ Անանիան, չար ոգու նման, հենց պատրաստ է այդ օրը նրանց մոտ գնալու։ Ես դեռ հիշում եմ նրա արդ ու զարդը հին ժամանակներում։ Եթե Անանիան տեր Մովսեսին նամակ գրի, ապա թող նրան Հաղորդի, որ նրա (այսինքն տեր Մովսեսի) համար վատ կլիներ, եթե նրա հարևանները չդադարեցնեին իրենց պարբերականները. լավ է, որ նրա բախտից դադարեցրին, և որ Բեգզադեն իր ժամանակին մնացուկը Հավելումով կստանա, որ ես նրանց բոլորին ողջունում եմ։ Ասա խնդրեմ, նչու Dandy-ն (Ալաջալյանը) այստեղ է գալիս։ Շնորհակալություն Անանիային, որ մնում է այստեղ. ես նրա այդ ծառայությունը չեմ մոռանա։ Վերջերս միտս ընկավ, սրանից ութ տարի առաջ Մոսկվայում Ձեր միասին կատարած այցելությունը ձեռնահարկում (աստված վկա՝ գիտեմ ում), ուր հանդիպեցինք մեզ բոլորովին անծանոթ մի մարդու, որը հենց մի գլուխ քիմիական ֆորմուլներով էր խոսում։ Անանիան երևի իշում է, ու մեր համատեղ կյանքի այդ հիմար միջադեպն ինձ ստիպեց ծիծաղել խելագարի նման։

Շնորհավորում եմ M-lle Mari Sultan-Schah-ի անցած ծննդյան տարեդարձը, ամբողջ հոգով ցանկանում եմ նրան երկար տարիներ րոել այդ օրը։ Սեղմում եմ բոլոր բարեկամներիս ձեռքը, իսկ գեղեցիկ եռին անկեղծ ողջույն և հարգանք։ Եթե տանից որևէ տեղեկություն ստանաս, ապա, հավատացած եմ, չես մոռանա ինձ հաղորդել։ Առայժմ

229