Ֆեոդորիշի մահը, որին արդեն վերադարձ չկա։ Խե՜ղճ Ռոլդնև, խաղաղություն նրա աճյունին։
Շնորհակալություն [Մարիա Նիկոլաևնային] ինձ հիշելու և իր անկեղծ զգացմունքների համար. սեղմում եմ նրա ձեռքը և ցանկանում եմ, որ լինի առողջ, ուրախ և երջանիկ։ Ահա այն ամենը, ինչ կցանկանայի հաղորդել նրան, և ավելի... առայժմ ոչինչ։ Հույս ունեմ, որ դու ամեն ինչ ճշտորեն կհաղորդես, որով ինձ շատ ու շատ պարտավորեցրած կլինես։
Ես չգիտեմ, թե պաստոր Բարտոլդը Թուրքիայի հայ բողոքականների մասին ինչ է տպագրել, բայց զգում եմ, որ դա պետք է լինի մի աչառու ներբող մասնագիտությամբ իր եղբայրակիցների ամերիկական արկածախնդիրների օգտին։ Այդ խնդրի մասին ինչ էլ որ տպագրեն միսիոներները՝ անիրավացի է ու սուտ, այդ հարցում նրանց կարելի է հավատալ այնքան, որքան կարելի է հավատալ եզվիտներին, երբ նրանք շարադրում են 16-րդ և հետագա դարերի պատմությունը։ Ի հարկե, ով տեղում հիմնավորապես չի ուսումնասիրել, թե ովքեր են հայ բողոքականները և որ գլխավորն է, թե ի՛նչ տեսակ մարդիկ են այդ պարոնայք միսիոներները, նա անպայման կխաբվի, բայց ինձ չեն մոլորեցնի ո՛չ որևէ Բարտոլդ, ո՛չ ինքը միսիան, որն աշխատում է նույն սկզբունքներով, ինչ սկզբունքներով պատվարժան Ֆրանսուա Կսավիեն աշխատում էր Հնդկաստանում, ճապոնիայում և որոնցով աշխատում էին հետագայի եզվիտ֊առաքյալները «երկնքի որդու» մայրաքաղաքում։ Ափսոս, որ այստեղ չի կարելի ձեռք բերել ամերիկական ժուռնալ New-YorK Heralde-ը որտեղ ջարդ ու փշուր էին արել այդ կեղծ առաքյալներին։ 1861 — 62 թվականների Times-ի նույնպես կարելի է ցույց տալ մի շարք հոդվածներ, որոնց մեջ իրար հետևից երևացին շատ հարգալիր և սուր բողոքներ այդ միսիոներների դեմ։ Ախր նրանք մեծ աշխատավարձ էին ստանում՝ Թուրքիայի մահմեդականներին ավետարանը քարոզելու պատըրվակով։ Պարոնայք միսիոներներն իրենց միսիայի ատյանի առաջ ամբողջ հայ Ժողովուրդը ներկայացրել են որպես մահմեդականներ կանխիկ դրամով կամ անգլիական դեսպանության հովանավորությամբ գնված դավանափոխների չնչին թիվը հասցրել էին տասնյակ հազարների։ Սուտը ի վերջո բացվեց։ Դուայտին կանչեցին Ամերիկա, որտեղ
238