Այս էջը սրբագրված է

1852

12. ԿԱՐԱՊԵՏ ՉՈԼԱԽՅԱՆԻՆ

ԱՐԾՆԱՊԱՏԻ Ի ՏԷՐ ՀԱՅՐ

ԿԱՐԱՊԵՏ ՔԱՀԱՆԱՅ ՉՕԼԱԽԵԱՆ,

Զգրութիւն Ձեր ընկալայ որ ի 18-էն դեկտեմբերի, և ծանուցեալ զքաջառողջ դրութենէ ձերմէ ուրախ եղէ, առ որ մատոլց անեմ զիմ ի լիաբերան շնորհակալիս, առաքեմ ընդ այսմ իսկական գիրն գիրեկտօրին զոր գրեաց նորին գերամբարձ քահանա յապետութեան, յա զագս ընղունելոյ զորդեակն ձեր ի լսարանն Լազարեանց ըստ որում չէ մեզ պիտո յ, դուք պահեցէք զայն գիր միշտ առ Ձեզ իբրև զամրադիր կամ դոկումենտ։

Դրութիւն մեր և առողջ, գոհանամք զաստուծո յզի մարգասիրոլթեան նորա մամանեալ կորզեաց ողորմելի անձն իմ ի գերեզմանէ։ Եղանակն տեղւոյս է ամառնային կամ գարնանային, դեռ չեմք տեսեալ զցուրտ, և ոչ անգամ զգեցեալ զմուշտակ. տէր Յարութիւն և տէր Ատլետիս հարց պատրաստ էի մատուցանել զձեր ողջոյն, բայց տէր Աւետիսն գտան ի քահանա յագործութեամր ի Գրի դորիպօլ, զի անդ քահանայ ոչ գոյ, վասն զի տէր Մակարն առ աստուած փոխեցաւ, տէր Գրիգորն մերձ ի մահ է. և գտանի ի Դուպասար առ ոտս բմշկին, և տէր Յարութիւն գտանի ի շրջա՜կա յ դիւղօրայս քանզի տէր Յուսկա դրութիւնն կարօտ է աստուածային օգնականութեան։ Այնպէս և Աղքերմանոյ տէր բաղդասարն գտանի հիւանդագին. այս ամենայն եղև ի գալստենէ փէրիին (օղուռսըզ ոտքը թեսարաբեայ կոխածին պէս, քահանայք թարաքը էլլան, և այլն)։