Այս էջը սրբագրված է

Է, և հարցնում եմ ոչ թե դրա համար, այլ միայն ցանկանում եմ իմանալ նրա առողջության մասին և թե՝ որտեղ է գտնվում այժմ։ Անանիան նրա մասին պետք է որ իմանա, նա մոսկվացի է, բացի այդ եղել է նիժեգորոդի տոնավաճառում, որտեղ մշտապես շամախեցիներ շատ են լինում։ Չկա՞ն արդյոք մեր լեզվով դրական նորություններ, բացի պարբերականների համաճարակից։ Ես հավատացած եմ, որ այժմ որևէ լավ պարբերաթերթ, իսկ ամենից ավելի՝ քաղաքական և դրական օրաթերթ մեծ հաջողություն կունենար՝ չնայած մինչ այժմ գոյություն ունեցած բոլոր խմբագրությունների խիստ հուսահատական վիճակին։ Պետք է ճշմարիտն ասել, որ խմբագրությունները քիչ չեն մեղավոր՝ իրենց նկատմամբ Ժողովրդի անտարբերության համար։

Այժմ մտքումս մի ընդարձակ ծրագիր ունեմ, և որն արդեն, որքան հնարավոր է, մշակել եմ (ի հարկե, մտովին), նույնիսկ ամենափոքր մանրամասնություններով՝ գրել «Մեր լեզվի արմատական բարեփոխության մի փորձ», շարադրել հնի քայքայման և նորի կազմավորման ընթացքը, և ըստ հնարավորության, նոր լեզվի երկու կարևորագույն ճյուղերը հաշտեցնել, միանգամայն հրաժարվելով ժողովրդի այժմ կենդանի լեզվում անգործածելի բոլոր ձևերից, բացառությամբ, ի հարկե, օտար բառերհեթե ժողովուրդը գործածում է առանց կարիքի և առանց խըտրության. շարադրել նոր լեզվի համեմատական քերականությունը՝ ըստ ինձ հայտնի տվյալների, զանազան վայրերի, ուր կան հայեր և ուր նըրանց բարբառները տեղական երանգ ունեն։ Դրանից հետո գրել (հենց այստեղ) քերականության փորձ, որպես ձեռնարկ ի պետս պատանիների՝ այե բոլոր դպրոցների համար, որտեղ լսվում է հայերեն խոսքը։ Ես գիտեմ, որ Թուրքիայի միլիոնավոր հայերը ծարավի են դրան։ Այդ առաջարկությամբ ինձ հաճախ էին դիմում, բայց ես այն ժամանակ հնար չունեի դրանով զբաղվելու, այժմ ես պատրաստ եմ նման, թեկուզ հանդուգն, աշխատանքի, սակայն ոչինչ, ես կսկսեմ, թող ուրիշներն ավարտեն։ Յուրաքանչյուր գործի սկիզբն անկատար է լինում։ Իմ ենթագրությամբ. այդ աշխատանքս ծավալով կլինի թերևս 15—20 տպագրական թերթ։ Եվ մինչև քաղաքացիական նոր լեզուն չդասավանդվի դպրոցներում, մինչև յդ լեզվի գլխավոր ճյուղերը չքերվեն մի հայտարարի, մինչ այդ ժամանակ գրական ամեն մի ձեռնարկություն կթաղվի իսկական քաոսի ճահճում և ոչ մի արդյունքի չենք հասնի։ Չգիտեմ, կհաջողվի՞ արդյոք ինձ շուտով այդ ծրագիրն իրականացնելու հնարա-

16-580