Այս էջը սրբագրված է

անհրաժեշտ են բնորոշ բարբառներ և ոչ թե լեզուների խառնուրդ։ Սա—յաթ֊Նովան կարգին գիրք է, տպագրված Մոսկվայում 1853 կամ 1854 թվին, ուր զետեղված է նաև Գ. Ախվերգլանի այդ բարբառի վերլուծությունը։ Հույս ունեմ, որ դու այժմ հասկացար, թե ի՜նչ եմ խնդրել ես։ Չափազանց ինձ կուրախացներ, եթե դու ինձ համար ձեռք բերեիր «Սոս՝ և Վարդիթերը» և «Վերք Հայաստանին», այստեղ, երևի, ծանոթների մոտ կա, աղաչում եմ՝ խնդրեցեք և ուղարկեցեք։ Բացի այդ, ինձ էլի հարկավոր են մի քանի գրքեր և բառարաններ, բայց այդ մասին ես այժմ չեմ գրում, որովհետև, թերևս քեզ հաջողվի երաշխավորությամբ դուրս բերել ինձ բանտից, այն Ժամանակ կարելի է անհամեմատ ավելի լավ աշխատել, քան հիմա, երբ չեմ լսում հայերեն ո՛չ մի բառ, ո՛չ մի արտահայտություն, և լեզվի մասին դատում եմ հիշողությանս և 20-ամ—յա փորձիս շնորհիվ, բայց այդ բոլորը քիչ են։

Ընդհանրապես մեզանում դեռ շատ սակավ են իմ ներկա ձեռնարկության համար անհրաժեշտ նյութերը, բայց իմ միակ հույսն այն բանակռիվն է, որ առաջ կբերի իմ այդ աշխատությունը, տարբեր վայրերից գրված ընդդիմախոսություններում երևան կգան զանազան ձևեր և ես հայհոյանքը մի կողմ թողնելով և նրանց չպատասխանելով, կօգտվեմ տրված դասերից։ Ի՞նչ խոսք որ, ավելի հաճելի կլիներ, եթե մեկ ուրիշը հանձն առներ ձեռնարկելու մի այդպիսի աշխատանք՝ արդեն իր ձեռքն ունենալով մի որևէ ֆոն՝ իմ աշխատանքը։ Իսկ քանի դեռ մեզանում չկա քաղաքացիական լեզվի թեկուզ մոտավոր քերականությունը, ճշգրիտի մասին մտածելն անգամ դեռևս անկարելի է. քանի դեռ այդ քերականությունը ուսուցիչների և աշակերտների ձեռին չի լինի, նոր լեզվի գրականությունը ոչ մի առաջադիմություն չի ունենա։ Կարելի է, թերևս, սահուն էլ գրել, բայց նա խորթ կլինի ժողովրդին, որը նրան երբեք և ոչ մի գնով չի մարսի, հետևաբար, նա Ժողովրդի բարոյական կազմի մեջ չի էլ մտնի, որովհետև այդ սահունագրության տարրերը կենդանի լեզվից չեն վերցված, այլ հնի, մեռածի դարավոր ավերակներից, կպցրած են ապրած-անցած սիստեմի ազդեցությամբ, որտեղ թեկուզ երբեմն, լսվում էլ են նախադասություններ կենդանի լեզվից, բայց դրանք ընդհանրապես կորչում են խիստ սիստեմամոլության հեղեղում։ Ակներև է, որ այս խոսքերով ես ինձ էլ եմ մեղադրում և ոչ թե միայն ուրիշներին, և այս գիտակցությունը ես դասում եմ ամեն սխալից բարձր և ամեն հանդիմանությունից դուրս։ Քաղաքացիական լեզուն մենք առաջինը ընդհանուր