Այս էջը սրբագրված է

Չուիմ գայլ ինչ ծանոլցանել, միայն ի սրտէ և յան կեղծ հոգւոյ ցանկալով ձերոյին հայրութեան զբարեբաստիկ կեանս, և առողջութիւն, մնամք ապաստանել յօժանգակութիւն աղօթից ձերոց ամենա խոնարհ ձառայ

Զեր Միքայէլ Նալքանդեանզ

9 յուԼուարի

1852 Քիշնև

Շնորհաւոր եղից ի մուտ նորոգ տարւոյս և տօն հրաշափառ ծննդեան և յայտնոլթեան տեառն մերոյ և փրկչին Յիսուսի քրիստոսի։

13. ՄԱՏԹԵՈՍ ՎԵՀԱՊԵՏՅԱՆԻՆ


ՆՈՐԻՆ ԴԵՐԱԱՐԱՐԲ ՍՐՈԱՋԱՆ ԱԱՆԱՅԱՊԵՏՈԻՌԵԱՆ ՏԵԱՌՆ ՄԱՏՌԷՈՍԻ ՎԻՃԱԿԱԻՈՐ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՆՈՐ ՆԱԽԻՋԵԻԱՆԱՅ ԵԻ ՈԵՍԱՐԱՈԻՈՏ ԱՍՊԵՏԻ

Միքայէլ դպրէ Լազարետն Նալրանդեանց, իանարնադէմ յայտարարութիւն Վիճակային կոնսի ստորի այն թեմիս հրովարտակալ իլրով յանուս իմ, ի 9-էն ամսոյս համարալ <բաց> առաքելով ընդ այնմ և զճանայգ արհ ական անցաթուղթ վասն գնալոյ յէջմիածին, ծանուցեալ զհրամանգրութեան Լուսաւորչեան Սինօգին սրբոյ էջմիածնի, հիմնեալ ի կոնղակ նորին վեհափառութեան սրբազնագոյն կաթուղիկոսի ամենայն Հայոց տեառն ներսիսի, որով բարեհաճեալ է նորին սրբութիւնն յառաջագրել Սին оդին կոչել զիս յէջմիածին վասն յատենի Սինօդին պատասխանատուութեան, յա զագս որպէս թէ գրութեան իմոյ ընդդէմ իմոյ հոգևոըա՛կան պարտաւորութեան, հրամայեաց չուել գնալ յէջմիածին, համաձայն հրամանաց նորին սրբութեան և Սինօգին։

Ի հետևումն այսունակ հրամանի, վիճակային կոնսիստորիային պարտաւորիմ ապաքէն, սրբազնագոյն տէր տարածանել առաջի Զերոյին գերամբարձ սրբազնութեան զոմանս ի հանդամանաց գործոյն, որոյ վասն կոշեմս յաթոոն և զոմանս ի հանդամ անաց իմոց, որովք ոչ մարթանամ ես կատարել զհրաման վիճակային ատենին, հիմնեալ ի հրամանն նորին սրբութեան և Սինօդին էջմիածնի։