ա․ յամի 1845 յամսեանն նոյեմբերի, ի լինել սրբազնագոյն կաթուղիկոսի ամենայն Հայոց ի Նախիջևան, կարգեցաւ ի վերայ հոգևորականաց ուսուցիչ հայու կաթոլիկ Մկրտիչ ոմն Սիմոնեան տնօրենութեամբ վեհափառ Հայրապետին, յորմէ և հրամայեցալ բոլոր հոգևոր դասուն ընդ ձեռն Նախիճևանայ քաղաքական գլուխ ղուբերնսկի սեկրետար Խալիպովին ուսանել ի նույն Մկրտչէն Սիմոնեան։ Բայց ո՛չ կարեմ ասել, թէ նորին վեհափառութիունն գիտէր զլինել նորին Սիմոնեանի յաղանդոյ կաթոլիկաց, քանզի նոյն նա Սիմոնեանն գոլով անդ կոչեցեալ վոմանց քաղաքացեաց Նախիջևանայ վասն դաստիարակելոյ զորդիս իւրեանց, իբրև արդելեալ եղև օրինօք յուսուցանելոյ, ըստ տնօրէնութեանց սմօթրիտելին Ուեզդնի վարժատան Ռոստովու և դիրեկցիային Թաղանրօգու, մնաց ընդերկար, ցդալուստ վեհափառ Հայրապետին ի Նախիջևան, անգործ՜ և թափուր յուսուցչական իրաւանց, այլ յորժամ գալուստ նորին սրբութեան բարեբաղդ կացոյց զՆախիջևան, յայնժամ և Սիմոնեանն, ըստ ընդաբոյս խաբեբայութեան հայու կաթոլիկաց, (զորոց բարեհաճեալ է վկայել նորին սրբազնութիւնն ի գրութեան իւրում առ տէր փոխարքայն Կովկասու, որ վասն ընդունելոյ զկաթոլիկս ի լուսաւորչեան դաւանութիւն), որք դիտեն մանաւանդ զի հին սովորութիւն է նոցա, ընդ ենթարկիլն որպիսի և իցէ նեղութեան, ցուցանել զինքեանս բարեկամ Հայոց ազգի, յորմէ անկեալն են, թերևս և ուղղափառ հայ, որպէսզի հասցեն նպատակի իւրեանց, յոր սերտ բևեռեալ ունին զմտադրութիւն, եցոյց զինքն գլխովին հայացեալ և մերժեալ զա ղանդ կաթոլիկաց, ապացոյց այնմ բերելով զմկրտութիւն երկուորեակ զաւակաց իւրոց ի Հայոց եկեղեցւոջ ընդ ձեռն Մարտիրոս քահանային Թորոսեան, որ արարեալ էր միմիայն առ ի խաբել զպարզամիտսն ի հասարակութեան հայոց Նախիջևանայ և առագաստել զիւր կաթոլիկութխւն, զի մի՜ խտրութիւն ինչ ծագեսցի ընդ մէջ իւր և նոցա։
Յետ այսր ամենայնի ես ընդ այլոց հոգևորականաց սկսայ յաճախել առ նոյն կաթոլիկն այլ տեսանելով զօր հանապազ զակնյայտնի հակառակութիւն նորա ընդ ուղղափառ եկեղևցւոյ Հայոց և զանարգանս, որք ո՜չ մի անգամ վիժէին ի բերանոյ նորին ի վերայ ամենասուրբ անուան Առաքելական եկեղեցւոյ Հայոց, նոյնպէս և զապարդիւն նորին դաստիրակութիւն, որ առեալ էր յանձին միմիայն առ ի գտանել զալուրն պարէն և առ ի ունել զիրաւունս ընդ անուամբս հոգևոր ուսուցչի վարժապետել այլոց աշխարհական մանկանց, որոց չունէր յառաջն