Այս էջը սրբագրված է

Еще Р. S. Что за растение Ворсовальная шишка—Webercar- den, № 436, под рубрикой «Разные экономические семена», в ка¬ талоге центрального депо Росс [ийского] Общ[ества] любите¬ лей] садоводства, к чему идет она и как разрабатывается? Отве¬ та жду от Анания.

1863, մայիսի 1, Ս. Պետերբուրգ

Թանկագին իմ եղբայր.

29-ին գրեցի քեզ մի նամակ, ընդորում դեռ մի նամակ էլ ծնողներիս ուղարկելու համար, որ դու արդեն, հավանաբար, ստացել ես։ նույն օրը քեզանից մի նամակ էլ ստացա մոլորված Անանիայի նամակի առթիվ, անթվակիր։ Փառք աստծո, որ նա առողջ է, թե չէ ես արդեն մռայլ մտածմունքների մեջ էի ընկել։ Եվ ինչպե'ս չընկնեի, երբ ամբողջ երեք շաբաթ է նրանից ձայն-ծպտուն չկար։ Գրիր, որ այսուհետև այդպիսի բան չանի, թե չէ վայ նրան։

Շատ ուրախ եմ կենդանաբանական այգու բացման համար, մանավանդ որ նրա հիմքում դրված է գործնական նպատակ, որը զարմանալիորեն գիտությունը մոտեցնում է հասարակությանը և ընդհակառակը։ Գործնական կենդանաբանությունը և գործնական բուսաբանությունն առաջիկայում մեծ ապագա ունեն։ Գյուղատնտեսությունը և քաղաքատնտեսությունն առանց նրանց մեռյալ են, կամ թե' առանց կողմնացույցի նավարկություն։ Թեկուզ նորագույն փիլիսոփայությունը, համենայն դեպս, ժխտում է քաղաքատնտեսությունը որպես գիտությո ւն, բայց չնայած դրան, նա դեռ հարկավոր է։ Գիտությո՞ւն է արդյոք նա,— ինչպես պնդում են շատերը,— թե ոչ ինչպես ասում են եվրոպական մի քանի հրապարակախոսներ, դա բոլորովին այլ հարց է. ըստ էության, բանն այն է, որ գիտությունը նպաստի մարդու կենցաղը' իր տունն ու բունը բարելավելուն. իսկ հետո արդեն հարց կառաջանա փոխանակման ֆինանսական շրջանառության միջազգային իրավունքի մասին։ Մարդն իր կենցաղը չի կարող բարելավել, քանի դեռ բնությունն իրեն չի ենթարկել, այսինքն' քանի դեռ հասու չի լինի նրա գաղտնիքներին։ Իսկ բնապատմությունն այդ հարցին տալիս է ուղղակի և դրական պատասխան, նշանակում է' բնության ուսումնասիրությունը սոցիալական տեսակետից մեծ նշանակություն ունի։ Առաջ, ինչպես բոլոր գի-