Այս էջը սրբագրված է

բնապատմությունն էլ չոր ֆորմուլ էր առանց կենսագործման, և դրա հետևանքով, նրանով քիչ էին զբաղվում, իսկ անտիկ աշխարհում նա ստոր գիտություն էր համարվում, որովհետև փիլիսոփաները գիտնականի համար մատերիայով զբաղվելը համարում էին ստոր և անվայելուչ բան, քանի որ բոլորն իրենց շրջապտույտը կատարում էին վերացական աշխարհում։ Գործնական կենդանաբանության և գործնական բուսաբանության գաղափարը, այսինքն՝ կենդանիների և բույսերի օդընտելացումն առաջին անգամ կիրառեց Փարիզում նոր վախճանված նշանավոր Սենտ Իլյեր Ժոֆրուան։ Եվրոպան դրանով նրան շատ է պարտական։ Եվ ամեն անգամ, երբ ես որևէ բան եմ լսում վերոհիշյալ օդընտելացման մասին, տխրում եմ, որովհետև նա, որ անհապաղ ընթանալով Ս. Ի. Ժոֆրուայի ուղիով— U. Ռուլյեն— օդընտելացման առաջին հիմքը դրեց, գրեթե առանց որևէ օգնության, աղքատիկ միջոցներով հրատարակելով «Вестник естественных наук» և զբաղվելով կենդանիների, ապա նաև բույսերի օդընտելացմամբ (նա հրավիրված էր այգեգործություն սիրող ընկերության կողմից)— նա այլևս չկա։ Որքա՜ն կհրճվեր նա՝ տեսնելով իր անխոնջ ջանքերի այդպիսի հըսկայական հաջողությունը։ Ինձ թվում է, որ նա գիշեր ու ցերեկ կենդանաբանական այգում կանցկացներ։

Նույնպես շատ ուրախ եմ, որ Անանիային զբաղեցնում է սաղմնաբանությունը. դա, եղբայր, հրաշալի գիտություն է. ճշմարիտ է, դեռ մանուկ է նա, բայց թե ինչպիսի՜ ապագա է սպասում նրան— խոսքով գրեթե անկարելի է արտահայտել, որովհետև բարեպաշտ իդեալիստների մազերը կդիզանան, իսկ Իսպանիայում թերևս նորից կբորբոքեն ինկվիզիցիայի խարույկները․..

Ես նրան (Անանիային) խորհուրդ կտայի զբաղվել այս գիտությամբ, նա հեշտ կգտնի ղեկավար։ Ես սաղմնաբանությունից ոչինչ չգիտեմ, բայց առաջին հնարավոր դեպքում պիտի զբաղվեմ այդ գիտությամբ, նա կարևոր է թե՛ բնական և թե՛ բժշկական գիտությունների համար։ Ափսոս, որ քիմիան շատ բաներում դեռ կաղում է, թեև նա դրական գիտություն է, բայց մինչև այժմ էմպիրիկ է, շատ բաների նկատմամբ չի կարող հաշիվ տալ։ Բազմաթիվ «ինչո՞ւ» և «ինչի՞ հիման վրա» հարցերին մենք կամ պատասխան չունենք, կամ այդ պատասխանն այնքան անիմաստ է, որ ամոթ է հիմա խոսել։ Օրինակ, հանգստացուցիչ

269