Այս էջը սրբագրված է

զիրաւունս, զայսցանէ կարծեմ թէ ունիմ ես տուեալ յայտաբարութիւն ի Նախիջևանա յ հոգևոր կառավարութիւնն առ բան հարցման նորին, կամ յամի 1846, կամ 1847, զորոյ չոլնիմ օրինակն, և առաւել քան զայս, առ ի ծածկել զարժանաւոր նախատինս կաթոլիկաց, ծագեալ ի յանդիմանութիւնէ նորին վեհաւիառութեան ի ՛Հարա и ուբազար ի գլուխ հ. Մինասայ Բժշկեան, քանիցս դիպեալ էր ինձ զգուշացուցանել գնա ի թշնամանելոչ զեկեղեցին Հայոց և նախատել, և արհամարհել զնորին աղանդ միանգամայն և զխաբեբայութիւն նորային դասալիք աբեղայից, յայսոցիկ բանաւոր պատճառաց շարժեալ նորա ի թշնամութիմ» ընդ իս, քանզի ոչ ոք էր այլ ոք իմ հրոց հոգևորական եղբարց, որ խոտէր ղնորին աղանդ և խաբեբայութիւն ի հրապարակի, ոչ մի անգամ հասոյց ղիւր բողոք (որպէս ինքն պարծէր) ի լսելիս նորին վեհափաոութեան, ի հարկէ թէ առանց յիշելոյ զայն ամենայն, զորս ի վերոյ յիշեցի, այլ միայն տարօրինակ ծեքաբանութեամբք դատապարտ ըստ ամենայնի զիս հանդիսացուցեալ յանդիման նորին վեհափառութեան, յետ որոց յատենի հոգևոր կառավարութեան, ի ներկա յոլթեան անդամոց՝ Աարապետ և Յովհաննէս քահանայից և գրադրաց Եղիա և ի ոապիոն դպրաց և այլոց հոդ ևորականաց, խնդրեաց ի բաց հանել ղիս ի թուոյ աշակերտաց, հակառակորդի եդեալ ի վերայ իմ զանուն, թէպէտ և ցայն վայր չունէր նա ինձ ուսուցեալ զիմն, և ես չունէի ինչ ուսեալ ի նմանէ, միայն, ըստ կարգադրութեան, յեօթնեկի երկիցս թէ երիցս, ոչ ՛կտրեմ ստուգիւ ի միտ բերել, այց ելանէի նմա։ Այլ ոչ բաւականացեալ և այնոլ, միացեալ ընդ միում ի հոգևորականաց մերոց եղբարց, զորոյ չկամիմ յիշել զանուն, թագուցեն ինձ և գայլ որոգայթ ընդ ձեռն Բարսեղ քահանային Պոպովեանց, որ էր տիրացու Սարգիս, որ յայնոսիկ ժամանակս գտանէր յէջմիածին, իբրու թէ ես գրեալ իցեմ նոյն տիրացու Սարգսին զերկուս աղալաղ նամակագիրս, որովք և որպէս թէ գանգատեալ զնոյն Մկրտչէն կամ զհասարակութենէ Հայոց Նախիջևանայ, որոց չունէի ինչ պէտս, որ և չդիտեմ ո՞րպիսի կերպիւ մատուցեալ ի նորին վեհափառութեան զայն ամենայն դրութիւնս, որոց վասն կոչիմյ այժմ յէջմիածին վասն տալոյ զպատասխանի։

Բայց որովհետև ըստ ամենայնի անծանոթ էին յինէն այդ գրութիւնք, մանաւանդ զի ստորադրութիւնք նորին, որպէս երևի ի գրութեանց նորին վեհափառութեան, չէին իսկ և ըստ իմոյ մականոլան, գոլով գրեալ յորժամ ես ինքն եմ Նալբանդեանց, ըստ զօրութեան ար