Այս էջը սրբագրված է

Անանիայի ուշադրությունն եմ դարձնում «Соccinella» ընտանիքին պատկանող որդերի պատմության ուսումնասիրության վրա, թեև, որքան մեզ հայտնի է, այդ որդերը գտնվում են «կակտուս» ընտանիքին պատկանող բույսերի վրա, այնուամենայնիվ, նա (որդան կարմիրը) գտնվում և աճում է Հայաստանում, Արաքսի հովտում։ Առաջին անգամ նրանց հայտաբերել է 20 կամ 25 տարի առաջ ծաղկարար եպիսկոպոս Սահակը, որի համար և ռուս կառավարության կողմից արժանացավ ցմահ կենսաթոշակի։ Այս եպիսկոպոսը մեռավ 50-ական թվականներին և նրա հետ գերեզման իջավ [ներկ] պատրաստելու եղանակը։ Մինչդեռ, եթե այս վերին աստիճանի թանկարժեք որդերի պատմությունն ու կյանքը լավ ուսումնասիրենք, նաև նրանց աճեցնելու եղանակը, ապա կարելի է Արարատյան դաշտի հայ շինականների բարբառով մի փոքրիկ բրոշյուր հրատարակել և սովորեցնել նրանց, թե ինչպես պետք է աճեցնել և ժողովել որդան կարմիրը— իսկ դա կարևոր բան է այնտեղի աղքատ շինականների համար։ Էջմիածնում տակավին կան մի քանի մարդիկ, որոնցից կարելի է իմանալ, թե ինչ րելի է նրանք տեսակ բույսերի վրա է գտել հանգուցյալը [այդ միջատները]. իսկ եթե այդ մարդիկ չկան, կա(միջատները) որոնել ու գտնել, չէ՞ որ` եթե նրանք ապրել են այնտեղ մինչև հիշյալ եպիսկոպոսը, ապա, անպայման, այժմ էլ ապրում են։ Բայց առաջին գործն է՝ լավ ուսումնասիրել այս խնդիրը։ Անանիան շատ ճանապարհներ ունի այդ անելու. 1) զոոլոգիայի պրոֆեսորը, 2) բնախույզ ընկերություն, 3) կենդանիներ օդընտելացնող ընկերություն, և այլն։ Հետևապես, նա կարող է այս ամենն իմանալ և շատ հեշտությամբ ուսումնասիրել։

Շնորհակալ եմ Անանիային, որ սկսել է հետաքրքրվել Գրիշայով, բայց ցանկանում եմ, որպեսզի այդ լոկ խոսքով չլինի, այլ de facto։ Մի անգամ ևս նրա ուշադրությունն եմ հրավիրում այդ հարցի վրա և խնդրում եմ լարել բոլոր ուժերը նպատակին հասնելու համար։

Այն խեժը, որ գիտության մեջ հայտնի է «Dorema armeniaca» անունով, կարելի՞ է արդյոք գործածել իբրև անուշահոտություն։ Անանիային խնդրում եմ այդ մասին հարցնել խնդրի մասնագետից՝ Գովարտովսկուց. Dorema armeniaca֊ն այն խեժն է, որ մեզանում հայտնի է «ս[ուրբ] Կարապետի մաստաք» անունով։

Ահա որքան հարցումներով և աշխատանքով բեռնավորեցի Անանիային, բայց չէ՞ որ պետք է աշխատել, թո՛ղ արիստոկրատները ձեռքերը

271