Այս էջը սրբագրված է

Устимовичу. Пожалуйста, пиши мне по возможности чаше, тем более, что бедствую, брат, от скуки, книг нет с тех пор почти, как ты уехал отсюда, третьего дня; благодарю его пр-во С. Г. Султан- Шаха—прислал мне Бока, «Будьте здоровы!» Во многом Бок прав! Но вновь, в свою очередь, в крайности так, что многое у него не выдержит критики. Как бы то ни было, по крайней мере, у него совесть чиста! Передай С. И. Назарьянцу и Феденьке мой привет. Верно, последний теперь занят вступительными экзаменами. желаю ему успеха и хорошего здоровья.

Вечно твой

Мишель

1863, հունիսի 6. Ս. Պ ետերբուրգ

Սիրելի եղբայր,

Երեկ ստացա քո նամակը Անանիայի նամակի հետ, ծխախոտ, և այլն, և այլն։ Ծխախոտը դեռ չեմ փորձել, որովհետև ունեցածս մինչև վաղը տակավին բավական կլինի, իսկ ինչ վերաբերում է գովաբանված, համարյա Հավաննայինին հասցրած սիգարներին, պետք է ասեմ, որ ոչ ավելի և ոչ պակաս «թույլ» են, ուստի և խնդրում եմ ազատել ինձ նրանցից։

Բարևիր երկու սեռի բոլոր ծանոթներիս և բարեկամներիս. հուսով եմ, մյուս երկուշաբթի կտեսնեմ նորին գերազանցություն Ս. Գ․ Սուլթան-Շահին, որն անցյալ անգամ չկարողացավ գալ։ Միայն ահա թե ինչ պետք է քեզ ասեմ. եկեք կանուխ, մոտ մամը 11-ին։ Դա ամենահարմար ժամանակն է, մանավանդ, նորին գերազանցություն պ. պարետի շնորհիվ մինչև ժամը 11-ն ինձ իմաց են տալիս առաջիկա տեսակցության մասին և ես, միանգամայն պատրաստ, նույնպես և պ. վերակացուն, սպասում ենք միայն ձեր գալստյան։ Անցյալ անգամ գրեթե մի ամբողջ ժամ սպասեցինք. գա ի հարկե, մեծ ցավ չէ, բայց պետք է ի նկատի ունենալ, որ ծառայողները, բացի մեր տեսակցությունից, ունեն իրենց և այլ պարտականությունները։ Եվ այդպես, մի՛ մոռանա և արի՛ ուղիղ ժամը 11-ին։

Սեղմում եմ Հովհաննես եղբոր ձեռքը, իսկ Սաշային ասա, որպեսզի չտանջե իր շանը։ Այժմ անցնում եմ Անանիայի նամակին։