Այս էջը սրբագրված է

Մինչ այժմ գրածս մոտ 15 տպագրական թերթ է in 8՞, բայց հազիվ կազմի ներածության կեսը և քերականության քառորդը։ Ծանոթագրություններ դեռ բնավ չեմ գրել, որովհետև ձեռքիս տակ գրքեր չունեմ․ իսկ այդ բոլորը դուրս գրելն անհարմար է և տաղտկալի։ Այն էլ պիտի ասել, որ քերականության վերլուծական մասը սկսած էլ չի և այն չի կարելի այստեղ մշակել առանց նյութերի, թերևս կարելի է նույնպես մի բան անել, բայց շատ դժվար է. հաճախ հիշողությունս հրաժարվում է օգնելուց և շատ բնական է, որ անհնարին էլ է պահանջել նրանիցէ Ինչպես տեսնում եմ, եթե միայն երբևիցե հաջողի ինձ գլուխ բերել որոշած ծրագիրը, այս ամբողջ աշխատությունը 30— 35 տպագրական թերթից՝ in 8°, պակաս չի լինի, որովհետև 15 թերթից ավելի անպայման հարկավոր կլինի ներածության համար․ մեծ ներածություն եմ ձեռնարկել, եղբա՜յր, և ըստ կարելույն լիակատար և բազմակողմանի, եթե չասեմ համակողմանի։ Հետո, վերլուծական մասը կբռնի, ինչպես ենթադրում եմ, 10—15 թերթ, որովհետև ես կամենում եմ, քերականությունն ազատել զանազան ավելորդաբանություններից և աշակերտին անհակավոր հարցերից, ցույց տալով նրան սոսկ օրենքը, բայց թե ինչո՞ւ և ի՞նչ հիմունքով— այդ մասին դատելը երեխայի գործը չէ, իսկ երբ նա կսովորի ու կմեծանա, երբ նրա հասկացողությունը և քննադատական հայացքը կզարգանա — թո՛ղ այն ժամանակ նա կարդա վերլուծական մասը և ներածությունը, որտեղ և կարող է գտնել ամեն տեսակ հարցմունքների պատասխանը իմ ուղղության և քերականական կանոնների վերաբերյալ։

Դրական քերականությունը ես մեկուսացնում եմ այն պատճառով, որ ինչքան կարճ է, այնքան պարզ է, ինչքան ազատ է խառնաշփոթություններից, այնքան լավ է քերականությունը և այնքան հեշտ է ուսումնասիրել այն։ Դա կարելի է հրատարակել նաև առանձին, իբրև 8 —10 թերթանոց գրքույկ, թեև առաջին հրատայուրակութնը լույս կտեսնի միանգամից, այսինքն վերլուծական մասը, ներածությունը և դրական քերականությունը։ Դե՜հ, բավական է այս մասին։ Հավանորեն կրկին կերթաս Մակարիա և սեպտեմբերից առաջ Պիտեր չես ընկնի. ճիշտ չէ՞։ Բարևիր այնտեղ բոլոր բարեկամներիս ու ծանոթներիս։ Երբ, վերջապես, լույս կտեսնի Ռ․ Պատկանյանի վաղուց խոստացած լրագիրը, որի մասին դու գրում ես։ Շատ ուրախ եմ եստենի վերաբերյալ։ Խնդրում եմ բարևս հաղորդես Կովասկուն և շնորհավորես