ձանագրութեանց ութն և իններորդ ընդհանրական մարդաթուութեանց, վասնորոյ և ց1850 ամն չունէի ես զայնմանէ եղեալ ուրեք խնդրագործ, իսկ յամի 1850 յամսեանն մարտի իբրև տեսի, թէ արդարութիւն իմ դնի ըստ ամենայնի ընդ դրունաւ, և ես ինքն ենթարկիմ քննութեան և դատողութեան առ այն իմով խնդրալ ի 8 նոյն մարտի յանուն Նախիջևանայ հոգևոր կառավարութեան խնդրեցի բանալ զօրինաւոր քննութիւն ըստ այսր առարկայի վասն ի յայտ բերելոյ զչարագործութիւնս չարագործաց, թէ Բարսեղ քահանայն զայդոսիկ գրութիւնս ուստի՞ և յումմէ՞ իցէ ստացեալ և որո՞վք ստուգեալ, թէ ես իցիմ նմա գրեալ զայնս, և ե՞րբ ունեցեալ եմ ես ընդ նմա կամ զդրագրութիւն և կամ ծանօթութիւն։ Հոգևոր կառավարութիւնն ընդ հրովարտակի իրում խ 29-էն նոյն մարտի համարալ 218, առաքեաց առ իս զպատճէն պատասխանւոյ նոյն Բարսեղ քահանային, որով նա ցուցանէ, թէ նա ինքն ո՛չ կարէ հաւաստել, թէ ես գրեալ իցեմ նմա զգիր թէ ոչ, առ որ վերստին խնդրագրութեամ իմով յանուն նոյն հոգևոր կառավարութիւն ի 3-են յաջորդ ամսեան ապրիլի ետու զպատասխանի, այլ յօրէ յայմանէ մինչև ցայսօր չէ ունեցեալ իմ ի կողմ անէ նոյն հոգևոր կառավարութեան զորպիսի և իցէ տեղեկութիւն և ծանօթութիւն զդրութենէ գործոյն և ո՛չ առաւել, քան զայս հետամուտ եղեալ այնմ։
Ահաւասիկ այսոքիկ են հանգամանք գործոյն, որոյ վասն կոչիմս յաթոռն, բայց որովհետև հանգամանք անձին իմոյ ամենևին յայտնի են Զերոյին գերամբարձ սրբազնութեան, որոց գլխաւորն է աղքատութիւն իմ, որ ո՛չ ներէ ինձ չուել աստի ի Քիշինևայ յէջմիածին, որոյ հեռաւորութիւն գտան ի մերձ 2300 վերստից, որոյ գնալն և վերադառնալն բաղկացուցանէ զ4600 վերսս, առ որ անշուշտ պէտք են դրամոց իբրև 400 մանէթ արծաթ, այլ ես փոխանակ ունելոյ զայնքան դրամս վասն ծախուց ճանապարհի, ի ներքոյ գտանիմ առաւել, քան զայն պարտուց վասն իմոց անցեալ անընդհատ երկու և աւելի ամեայ հիւանդութեանց, որոց կարեն վկայել տեսողքն բոլոր և բարեկամք իմ և թշնամիք։ Բարեհաճեսցի Զերոյին բարձր սրբազնութիւն, աղաչեմ միջնորդել ուր հարկն է ազատ կացուցանել զիս յայսմանէ, քանզի իմ պատասխանից են այսոքիկ, նախ, զի, որպէս ի վերոյ ի ճառ արկի, անբաւականութիւն, գոյացեալ ընդ մէջ իմ և կաթոլիկ Սիմոնեանին, է վասն նորին հակառակութեանց ընդ ուղղափառ եկեղեցւոյ մերոյ, և վասն ստուգապէս կաթոլիկ լինելոյն նորա կացուցանեմ ի ստորև զվկայութիւնս ա) զի յօրէ
28