Այս էջը սրբագրված է

Այժմ անցնում եմ քո նամակի բովանդակությանը.

1) Առևտրական տեղեկությունների մեջ կա մի հողվածъ «Անասնապահությունս։ Որքան ես գիտեմ, մենք անասնապահություն չունենք և, համենայն դեպս, ոչ 500.000 արծաթ ռուբլու. գուցե դոի դրանով կամեցել ես խոսել անասնավաճառության մասին, այդ արդեն ուրիշ բան է։

2) Կովի յուղի մասին,— որ մեզ մոտ ստացվում է Սիբիրից մի քանի ռաջին կարգի վաճառականների միջոցով,— ցուցակի մեջ ոչինչ չի հիշված, ինչի՞ է հավասար այդ շրջանառության գումարը։ 3) Կարող եք արդյոք որոշել Նախիջևանի ձկնորսության տարեկան արժեքը։ Ինձ թվում է, որ այդ այնքան էլ մեծ չէ, թեև Ռոստովի բանսարկուն իր գիշատիչ աչքերն ագահորեն հառել է նրա վրա։ 4) Ինչի՞ է հավասար Նախիջևանի շրջանառության գումարը՝ արտասահմանից ստացված մթերքների վերաբերմամբ— բրինձ, Պրովանսի ձեթ, պղպեղ, և այլն։ Ես կարծում եմ, որ նույնպես աննշան է։

Մինչդեռ ձեր հետաքրքրական տեղեկություններին պատասխանում եմ ոչ պակաս հետաքրքրական եզրակացություններով, այն է՝ ձեր ցուցակից երևում է, որ Նախիջևանի առևտրի ամբողջ շրջանառության ծավալը հավասար է 8.750.000 արծաթ ռուբլու, որտեղ մանուֆակտուրայի և գործարանային արտադրության մասը կազմում է շուրջ 5.500.000 արծաթ ռուբլի. Նախիջևանի արական սեռի բնակիչների թիվը՝ պատվավոր քաղաքացիներ, վաճառականներ, մեշչաններ, արհեստավորներ հասնում է maximum 7.ООО-ի։ Սա առաջին նախադրյալն է։ Ահա՝ և երկրորդը։ Ռուսաստանի եվրոպական նահանգներում, ըստ 1858 թվականի կենտրոնական վիճակագրական կոմիտեի տեղեկություն¬ ների, արական սեռի բնակչության թիվը' պատվավոր քաղաքացիներ, վաճառականներ, մեշչաններ և այլ քաղաքային դասեր' կազմում է 2.089.084։ Իսկ մանուֆակտուրային և գործարանային գործվածքների ընդհա¬ նուր արժեքը, ըստ պաշտոնական տեղեկությունների, հավասար է 250.000.000 ռուբլի գումարի։ Նախ% համեմատություն կազմելով, մենք գտնում ենք, որ Նախի¬ ջևանի հասարակության հարաբերությունը կայսրության եվրոպական մասի նույնպիսի դասերի վերաբերմամբ համարյա այնպես է, ինչպես 1:4000J 283