Այս էջը սրբագրված է

Երկրորդ՝ համեմատություն կազմելով Նախիջևանի մանուֆակտուրային և գործարանային գործվածքների շրջանառության, գտնում ենք, որ նրա հարաբերությունը կայսրության ընդհանուր արտադրության արժեքի վերաբերմամբ այնպես է, ինչպես 1։50։ Նախիջևանի հասարակության միջին թվից առնված մեկ միավորի շրջանառության արժեքի էկվիվալենտը կամ տարբերությունը 80 անգամ ավելի է այն էկվիվալենտից որ բաժին է ընկնում մեկին, առնված վերը մեջ բերված ավելի քան երկու միլիոն բնակիչների միջին թվից։

Գործարանային և մանուֆակտուրային գործվածքների արժեքը, ասացինք, հավասար է 250․000.000 գումարի, ուրեմն՝ բոլոր մանուֆակտուրային գործարանների համախառն եկամուտը։ Նախիջևանը յուրաքանչյուր տարի տալիս է մանուֆակտուրաների ռուսական ֆաբրիկացիային 5.500․000 համախառն եկամուտ։ Այդ գումարով, պահպանելով պահանջի շուկան, յուրաքանչյուր տարի առաջ է բերում հավասար գումար առաջարկի շուկայում։ Այնինչ ֆաբրիկացիան, նախ քան ի վիճակի լինի այդպիսի առաջարկ անելու, պահանջ-առաջարկի այդ գումարի համեմատ պահպանում է աշխատանքի պահանջի շուկան։

Ինձ համար շատ հետաքրքրական կլիներ իմանալ մանուֆակտուրային գործարանների բոլոր բանվորների թիվը․ հավանորեն, այդ մասին՝ որևէ բան կա ամսագրերում, կամ թե ֆինանսների կամ ներքին գործերի մինիստրություններում։ Եթե ես իմանայի բանվորների ընդհանուր թիվը, ապա իմանալով այդ գործարանների արտադրանքի ընդհանուր արժեքը և այն բաժինը, որ վերցնում է Նախիջևանը, կարող կլինեի այն ժամանակ կազմել ռեալ համեմատություն և կցուցադրեի Նախիջևանի առևտրական գործունեության շատ հետաքրքիր հարաբերությունը գործարանային բանվորների նկատմամբ, որոնք նույնպես մտնում են Ռուսաստանի բնակիչների կազմի մեջ, ինչպես «Севернаяа пела»-ի պ. թղթակիցը․ Գուցե Անանիան ինձ կօգնի այդ գործում։

Նախիջևանի ցորենի, առհասարակ արտասահման բաց թողնված հում նյութերի համեմատությունը և հարաբերությունը նույնպես չափազանց մխիթարական է։ Նամանավանդ որ, Նախիջևանը համարյա ոչ մի ապրանք չի ստանում արտասահմանից, որ մեծ նշանակություն ունի ֆինանսական սիստեմում։

Երկուշաբթի անձամբ բեր ինձ [1 բառ անընթ․]. ինձ հարկավոր է այնտեղից տեղեկանքներ քաղել մի քանի բանի մասին՝ մեր քաղաքին