Այս էջը սրբագրված է

այնքան աներ, որքան ես արդեն արել եմ այդ շատ օգտակար ընկերության համար, որին համակրում եմ և ի սրտե ցանկանում ամենայն հաջողություն։

Երբ դու գնաս Մոսկվա, խնդրեմ այդ մասին հանգամանորեն խոսես ում հետ հարկն է և համոզես նրանց․ ես այդ գործում ինձ համար ոչինչ չեմ որոնում և ոչնչով չեմ ծանրաբեռնի ընկերությունը: Այնինչ ընկերությունը համ արձակ կարող է հույս դնել ինձ վրա, եթե ունի որևէ կարիք և եթե այդ կարիքը բավարարելու համար հարկավոր լինի հարաբերություն ունենալ Չինաստանի, Հնդկաստանի, Ավստրալիայի և Աֆրիկայի հետ։ Ամենուրեք ես ունեմ ծանոթ հայրենակիցներ, որոնք հաճույքով կկատարեն իմ հանձնարարությունները, եթե ես կամենամ խնդրել նրանցից մի որևէ բան։

Ես այլևս չեմ երկարացնում, թողնելով այդ գաղափարի հետագա զարգացումն իմ սիրելի բարեկամ Անանիային։ Հուսով եմ, որ այդ մասին նա լուրջ հարաբերությունների մեջ կմտնի ընկերության դիրեկտորների հետ և իր միսիայի արդյունքի մասին ինձ անտեղյակ չի թողնի: Խոստովանում եմ, որ չեմ կարող չզարմանալ Ռաֆայելի անհաջողությանը իր ձեռնարկած գործում, դու շատ հաջող համեմատում ես ճակատագրի հալածանքը թափառական հրեայի անեծքի հետ: Հավանորեն, նա երաշխավորել է տիկին Ամեդիի համար, քանի որ վերջինիս պարտքերի դիմաց վաճառքի են հանում նրա տպարանական պարագաները։ Իսկ ի՞նչ եղավ ծխախոտի խանութը, գոլորշիացա՞վ։ Այս՝ Հովհաննեսին է վերաբերում։ Բարևիր երկու սեռի բոլոր բարեկամներիս և նորին գերազանցություն Սիմյոն Գրիգորևիչ Սուլթան֊Շահին։

Քո Միշել