Այս էջը սրբագրված է

պատերազմ ենք մղում։ Ո՞վ գիտե, գուցե այդ գործի ժամն արդեն հասել է, Այմմ մենք առավել ևս պետք է ուրախանանք եկեղեցական փողերի [խնդրի] հարություն առնելուն, քանի որ նրանց համարում էին անվերադառնալի և որ ավելի, քան երբևիցե նրանց կարիքն ենք զգում, ի նկատի ունենալով մեր սուրբ թարգմանիչներ' Սահակի և Մեսրոպի ճեմարանը վերականգնելու և բարենորոգելու ծրագիրը Տակավին անտեղյակ քո Նախիջևան հասնելուդ, դեկտեմբերի 7-իէն ես արդեն գրել էի Հովհաննես եղբորս, որպեսզի նա իմ անունից դիմեը Անգրեաս արքեպիսկոպոսին և խնդրեր վերոհիշյալ գործի մասին' հանուն արդարության, խստապահանջ արդարության ։ Համենայն դեպս, ճշմարիտ է մեր գործը, առավել ևս' աներեսպաշտ արդարության դեպքում ։ Տնային և օրենքի առաջ ոչ մի զորություն և իմաստ չունեցող վավերագիրը, որ սարքել է Գաբրիել Այվազովսկին, այդ ձևով անգամ, առանց խարդախության, չի ներկայացված Սինոդին, պատգամավորների ստորագրություններն արտագրված և թարգմանված էին այլ կերպ, նրբան ք ստորագրվել են այդ, ինքն ըստ ինքյան ոչինչ չնշանակող, վավերագրի տակ վերապահությամ բ, այն ինչ այդ վերապահութ յունը չկա չարաբաստիկ վավերագրի' վկայությամբ հաստատված պատճենների մեջ։ Ի՞նչ է, ուրեմն, ցույց տալիս այս։ Ես մատնանշում եմ այս անբարեխիղճ միջոցառումը ոչ թե նրա համար, որ առանց դրան վավերագիրն ուժ կունենար, ո՜չ, այլ իբրև նմուշ, թե ինչ ոգով են վարել ամբողջ գործը։ Իսկ ինչ վերաբերում է վավերագրի էությանը, ապա եթե մինչև անգամ իսկականը ներկայացնեն չաղճատված և նորմալ տեսքով, այղ Ժամանակ ևս նա ավելի ուժ չունի, քան «Aqua fontanea cum saccharii albi it ttisis pulmonum». Ես կարող էի արդարացնել և պաշտպանել մեր գործը, մինչև իսկ ընդունելով այդ վավերագրերը, որովհետև նա ըստ ինքյան չի արտահայտում հասարակության գոհ լինելն արդեն կատարված գործողությամբ , նա չի ասում, որ ահա գործն այսպես կամ այնպես վճռված ու ավարտված՜ է և մենք այսուհետև պահանջ չունինք, ո՜չ. այլ նա ասում է միայն, որ ստորագրող պարոնները համաձայն են հաշիվներն առանց դատարանի վերջացնելուն, այսինքն, ուրիշ խոսքով, նրանք բաբի Ին ցանկանում պարտատիրոջը և թույլ են տալիս նրան վճարել իր պարտքն առանց դա¬ տական կամ վերջնական որոշման և դրանով փրկում են նրա պատիվը, 297