Այս էջը սրբագրված է

Հաղորդիր իմ հարգանքը կնոջդ, իմ ամենասիրելի քրոջ Ֆլորա Պետրովնային և քո զավակներին։


Ի սեր աստծո, մի անգամ էլ խնդրում եմ, հանգստացրու մեր ծնողներին։ Ափսոս որ լի կարելի գրել հայերեն, թե չէ ես ինքս նրանց կգրեի,բայց մի՞թե նրանք չեն հավատում Ղազարոս եղբորը, որ այդքան անհանգստանում են։ Ինչ նամակ էլ ստանում եմ, ուրիշ ոչինչ չեմ լսում, բացի նրանց կացության մասին. խոստովանում եմ, որ դա շատ ծանր է ինձ համար։


Դժբախտաբար, իմ գործը անշարժ վիճակում ընկած է սենատում, ու չգիտեմ և չեմ կարող քեզ ասել, թե երբ այդ ամենը կվերջանա։ Առայժմ այլևս ուրիշ բան չունիմ գրելու։ Հա՜, մոռացա, ես լսել եմ,որ դու լինում ես նորերումս Նախիջևան ժամանած Անդրեաս եպիսկոպոսի մոտ, հաղորդիր նրան իմ բարևը, ի սրտե հաջողություն եմ ցանկանում նրան իր գործերում։

Հաղորդի՜ր իմ բարևը մեր ծնողներին, եղբայրներին, քույրերին,փեսաներին, եղբորորդիներին և աղջիկներին, մի խոսքով մեր բոլոր ազգականներին. շնորհակալ եմ նրանց համակրանքի համար։


Բարևիր Բերբերյանին և Սուլթան֊Շահին, վերջինս, հուսով եմ, ամառն այստեղ կգա, կամ էլ Նիժնի Նովգորոդի Մակարևյան տոնավաճառից։ Խնդրեմ այս մասին հայտնես նրան։

9Խնդրում եմ հաճախակի գրես Ղազարոս եղբորը մեր ընտանիքի կացության մասին, շատ հաճախ անիմաստ նամակներ ենք ստանում, որոնք, փոխանակ ուրախության, վիշտ ու թախիծ են պատճառում։ Հավանորեն, մեր եղբորորդի. Ղազարոսն արդեն ամուսնացել է։ Ավետիքը, գոնե, դեռ դեկտեմբերին գրել էր, որ շուտով ամուսնանալու է. իմ կողմից շնորհավորիր, ինչպես երիտասարդ ամուսիններին, այնպես էլ քրոջը, և փեսային։ Այժմ արդեն կարելի է մարդու տալ և քո աղջկանը, իմ սիրելի Տիրուհուն. բայց ես հույս ունիմ ներկա լինելու նրա հարսանիքին։

Այլևս, եղբայր, բան չունեմ գրելու, բարևիր երկու սեռի բարեկամ֊ ներիս և ծանոթներիս։ Ց՝ուրախ տեսություն։

Քո եղբայր Միքայել


20-580


305