Այս էջը սրբագրված է

Դու կարող ես այժմ երևակայությամբ տեսնել քո քրոջը իր արվեստանոցում, ուր այցի եկած էիր, և հույս ունենանք, որ նորից կգաս տեսնելու։ Ես գիտեմ անձնատուր լինելով ցնորքների' կարծել, թե ներս մըտնողը եղբայրս է։ Ո"հ, ինչ խորն ես դրոշմված դու իմ սրտիս ու մտքիս մեջ, ինչպես պարզ եմ քեզ տեսնում... Երջանիկ օրեր, որ այլևս երբեք չեն վերադառնալու, ի նչ շուտ անցան։ Հրաժեշտի թախծալի օրը դու լրիվ վստահ էիր քո վերադարձի վրա, բայց ես նախատեսելով անհուն դժվարությունները, այդպես էլ ենթադրում էի, թե մենք այլևս երբեք իրար հանդիպելու չենք այս աշխարհում։ Ինչ դաժան կյանք... Մինչդեռ աշխարհում կան երջանիկ մարդիկ...

Իմ անցյալ և ներկա տարաբախտությունը ստիպում է ինձ գրել դառը խոսքեր, որոնք ինձ մտահոգում են և վշտերս սաստկացնում։ Ինձ սիրող եղբայրս, դու կկարեկցես ինձ, քեզ քաջ ծանոթ են այն գեղարվեստագետի խոր ցավերը, որը զգում էր, թե կարող էր ավելին անել, և դրա համար կային բոլոր բարեկից հանգամանքները... Անտեղի բաներ ասելու համար բավական եմ համ արում այսքանը։ Այս բոլոր վշտերս փարատելու համար մի մխիթարություն ունեմ, այն էր մտաբերել, որ դու քո քույրերիդ հետ ես։ Սաստիկ դժբախտ պիտի զգայի ինձ, եթե մենակ թողնեի քեզ այդտեղ. երբ այդ մասին մտածում եմ, սրտի անչափ թեթևություն եմ զգում։

Մի մոռանա մի խոսք ասել իմ դաշինքի մասին, որ խրված է սըրտիս մեջ. ես մեծ վստահություն ունեմ բարեկամիս հանդեպ։ Արդյոք լավ եմ մտածում...

Աստծո հոգով հրաժեշտ...