Այս էջը սրբագրված է

15. ԿԱՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՑ

Նախիջևան ի 12 դեկտեմբերի, 1861 ամի

Հարազատ բարեկամ Միգայել Ղազարյան,

Ձեր անցյալ, հոկտեմբերի 31-ից Աղեքսանտրիդայից գրյալ համայքի պատասխանը ապահովյալ ամսույս 1-ից գրել էի ի Պոլիս ամենայն ինչ մանրամասնությամբ և այնուհետև մեկ նոր բան շիք տեղս, որ Ձեզ հայտնեմ։ Ձեր եղբորը Ղա գարոսին անհամբերությամբ սպասում եմ, դեռևս չէ էկել. այստեղ. բուճ կենդանի մարդու Հհանձնվել այդ կենդանին, Օդեսա հասուցել էի ճանապարհի ծախոլց մասին 250 ռուբլի արծաթիվ, այժմ Նիքոլաևից էլի հեռագրիվ 200 ոուբչի էրծաթ պահանջեց, այն ևս ուղարկեցի, երևի այդ անիրավը փող է հավաքում. ինչևիցե, անվնաս հասուցաներ այստեղ լավ էր, շատ կցանկայի հերձվածոդներու ցույց տալ։ Միամի՞տ կաց, եղբայր, սիրտդ ամուր պահիր, աստված մեր հետ Հ. իմ մասին ևս միամիտ լեր... չեմ խարվելու։ Ձերմե նամակ չստանալս շատ անհանգիստ է առնում ինձ. այժմ ամեն բանը լավ է, ես էլ հանգիստ եմ, Դուք էլ հանգիստ էղիք, միշտ գրեցեք, և ես կուդրեմ* հետևեցեք փետրվար ամսո Պետրպուրկ լինելս, և ես կուգնամ այնտեղ, կտեսնվինք, կարելի է ի միասին Նախիջևան էլ կուգանք, կտոր մը ժողովուրդի հետ սեր վայելելու, վարժատուն բանալու և այլն, և այլն։ Թիֆլիզից էլ վարժապետ մը էկավ, պ. Մկրտիչ Նավասարդյանցը. այժմ վարժապետ շատ, շա տ ունինք. ուզում եմ, որ չի թողնեմ, մեկ տպարան ալ կհետևինք ունենալու, որ Նախիջևանը ուրիշ