Այս էջը սրբագրված է

անունը գործածեք), ասի, որ այս կամ այն անելու Ձեր հրավերի հիման վրա' այսինչ բանն է ուզում, այնինչ բանն է առաջարկում, պարզորեն նշելով բոլոր ցանկությունները, պայմանները, պահանջները, ժամանակը և հասցեն, որով կուղարկվեն մեր ապրանքներն ու նամակները։ Աշխատեք գլուխ բերել այս գործը, սիրելի բարեկամ, միայն ես չէ, ինքը Private նույնն է խնդրում Ձեզնից։ Իսկ երբ տեսնվեք պ-րն Վանգերմանի հետ, սովորեցրեք նրան ում դիմել Թիֆլիսում Կոստանդնուպոլսի մաքսանենգության ղեկավարի հետ հարաբերությունների մեջ մտնելու համար։ Համարձակորեն հանձնարարեք նրան Թիֆլիոի և այլ վայրերի Ձեր առևտրական բարեկամներին։ նրա համար մենք պատասխանատու ենք Ձեզ, և նա պատրաստ է ծառայել Ձեր շահերին ճիշտ այնպես, ինչպես մեզ է ծառայում։ Կարդացեք և այրեք։ Իսկ Դուք ինձ չտվիք մշտապես Փարիզում ապրող Ձեր բարեկամի հասցեն, որ խոստացել էիք։ Այդպիսի մոռացկոտությունը գովելի չէ։ Սպասում եմ շուտափույթ պատասխանի։

Ձեր Լեոնտիյ Ֆյոդորով Բրիկալով

Հավելում բառարանին

Ես—Լեոնտիյ Ֆյոդորով Բրիկալով Վորոնով—Վանդերման Մարկիզ դե Տրավերսե — Կոմս Թուրքիա— Ավստրիա Կոնստանդնուպոլի —Վիեննա Տրապիզոն — Տրիեստ Թիֆլիս — Բեռլին Կովկասյան երկրամաս — Պրուսիա

Ահա Ձեզ Պետերբուրգից ինձ հետ թղթակցելու հաստատ և միանգամայն անվտանգ միջոց՝ ինձ դրած Ձեր բոլոր նամակները Պետերբուրգում հանձնեք մարկիզ դե Տրավերսեին, Դոնչարնայա փողոց, Պրոկոպովիչի քնակարան, առանց որևէ հասցեի։ Իսկ թե նամակները ուղարկելու լինեք, ապա ավելացրեք՝ Պյոտր Ալեք սանդրովիշ Կուրդյումովին:

Իսկ որպեսզի Դուք կարողանաք ծանոթանալ մարկիզի հետ, ներփակ