Այս էջը սրբագրված է

Ձեզ կօգնի իմ գործում։ Դուք կտեսնեք, որ Ի. Ս,-ի հետ եղբայրներիս ուղարկած նամակը ավելի վատն է, քան Ձեզ հետ ուղարկածս, ավելի վատն է, որովհետև միանգամայն սառն է, բայց փոխարենը' հարգալից է։ Այո, ես վերջնականապես կորցրի հավատս նրանց հանդեպ։ Եվ այնուամենայնիվ Դուք գործը ստիպված պետք է սկսեք նրանցից, թեկուզ միայն խղճի մաքրության համար։ Իսկ հետո արեք այնպես, ինչպես ուզում եք, միայն թե, աստծու սիրուն, վերադարձրեք ինձ իմ սիրելի կնոջը, բերեք նրան ինձ մոտ Լոնդոն։ Եթե կուզենաք գրել ինձ, ապա Զեր նամակը, գրած և ստորագրած, տվեք մարկիզին, ինչպես գիտեք։

Ես Ձեզ նրա միջոցով էլ կպատասխանեմ։ <Հ1 անընթ.>-ի մասին Ջեզ կպատմի Ի. Ս.-ն, այդ պատճառով էլ չեմ դրում, միայն գրկում եմ Ձեզ,

Ձեր Մ.

Երբ Դուք Պետերբուրգից գրեք ինձ, ապա գրեք նաև հասցեն, որ ես տվել եմ մարկիզ դե Տրավերսեին։ Իսկ երբ ինձ ուղղված Ձեր նամակները նրան փոստով ուղարկելու լինեք, ապա դրանք հասցեագրեք այսպես Ս. — Պետերբուրգ, մարկիզուհի Մարիա Նիկոլաևնա դե Տրավերսեին, Դոն չարնա յա փողոցի Պր ոկոպովիչի տուն։ Պյոտր Ալեքսանդրդ վիչ Կորդյումովին հանձնելու համար։

Այդ կերպ գրված, դրանք, առանց բաց արվելու, ապահով ինձ կհասնեն։

21. ՍԵՐՈՎԲԵ ԹԱԳՎՈՐՅԱՆԻՑ

Մայիս 14/26 մայիս 1862, Կ. Պոլիս

Ամենաազնիվ բարեկամ իմ,

Մայիսի 9-ի Փարիզե գրյալ նամակդ ընկալա։ Հին նշանագիրներու ցուցակը, որ ինձ խավրեր էիք չեմ գիտեր որ նամակի մեջ պարունակյալ, զայն ընկալա. չեմ գիտեր որ նամակի մեջ կըսիմ, վասնզի Ձեր նամակները այժմ չեն ի միջի։ Թողություն ըրե, որ կարգավորյալ չեմ

Չվերծանված բառ—Մ. Լեմկե։