Այս էջը սրբագրված է

1854

17. ԽԱՉԱՏՈԻՐ ԼԱԶԱՐՅԱՆԻՆ

ԶԵՐՈՅԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈԻԹԵԱՆ ՎԵՀԱԶՆԵԱՅ ԱՂԱ

ԽԱՉԱՏՈՒՐ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ

Ողորմածազոյն աէր,

յԵրեկի աւուր ընկալայ ի նորին բարձր սրբազնութենէ զապահովեալ նամակ, որով հրամայէր ինձ մատուցանել զայն Զերոյին վեհազնութեան նովին կնքով անկորուստ, կարծելով թէ Զերոյին գերազանցութիլն գտանիք ի քաղաքիս։ Զնոյն զայն նամակ նովին ամբողջութեամբ յարդարեալ ’ի սմին' համարձակիմ մատուցանել Ձեզ, ի կատարումն հրամանի բարձր սրբազան տեառն իմոյ և ծնողագութ բարերարի։

Չեն պետք ծանօթաբանութեան զանձնէ իմմէ, արդէն բազմապատիկ նամականիք նորին բարձր սրբաղնութեան յանուն վեհազնեայ աղայ Յովհաննու և Ձեր դերազանցութեան ևս և յանուն նորին գերազանցութեան Իւան Դաւիթիչի կարեն խօսիլ փոխանակ իմ' ընդ իմ, և թէ զի՞նչ անցք անցին ընդ իս' համարիմ թէ գիտացեալ է Ձեր դերազանցոլթիւն։ Յոյս իմ հաստատ է ի Ձեզ, թե Դուք, ողորմած տէր, ըստ բարձր խոհականութեան Ձերոյ, կարէք ճանաչել զանմեղոլթիւն իմ և զի նանիր հալածանս, զորմէ ավելորդ համարիմ գալ ի գրաւոր խօսակցութեան, ժամանակին թողեալ յաջողելոյ' եթէ արժան գտայց տեսանել զՁեզ այսր։ Այժմիկ զայս միայն մնայ ինձ խնդրել ի Ձերոյին գերազանցութենէ, զի Դուք, ողորմած տէր, իբրև պաշտպան ցուցեալ ինձ ի բարձր սրբազան տեառնէ' խնամակալ լիջիք ինձ նեղելոյս, և հրամայեսջիք դարձուցանել