Այս էջը սրբագրված է

ՄՈՍԿՎԱՅԻ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ` ՆՈՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈԻԹՅԱՆ ՊԱՐՈՆ .ՌԵԿՏՈՐԻՆ

Լազարյան ճեմարանի հայոց լեզվի կրտսեր ուսուցչի պաշտոնակատար
Միքայել Նալբանդյանից


Դիմում

Ցանկանալով, որպես ազատ ունկնդիր, դասախոսություն լսել բժշկական ֆակուլտետի առաջին կուրսում, Ձերդ գերազանցությանը խնդրում եմ այս առթիվ ինձ տոմս տալ։ Ընդ որում, պատիվ ունեմ ներկայացնելու Լազարյան ճեմարանից ինձ տրված փաստաթուղթը։

Հայոց լեզվի կրտսեր ուսուցչի պաշտոնակատար
Միքայել Նալբանդյան

1854 Թ․ սեպտ 2

19. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՎ ԽԱՉԱՏՈԻՐ ԼԱԶԱՐՅԱՆՆԵՐԻՆ

ՁԵՐՈՑԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹԻԻՆ ՎԵՃԱԶՆԵԱՅ

ԱՂԱՅ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԵԻ ԱՂԱՅ ԽԱՋԱՏՈԻՐ ՀՈՎԱԿԻՄԵԱՆՔ

Ողորմած տեարք եւ անման բարերարք,

Երախտագէտ սրտիս զգացմունք չտան ինձ թոյլ՝ բանալ ղբերան այլով բանախօսութեամբ, քան նկարագրելով որչափ ուժ է իմ կարողութիւն՝ զբարերարութիւն Ձեր առ իս, ի վեր քան զհայրական, և զերախտապարտութիւն իմ առ Ձերոյին գերազանցութիւնս։

Աղաղակեմ այսօր, աղաղակեցիք և յապայն, թէ Ձեր գերազանցութիւն ոգևորեալ ազգասիրական զգացողութեամբ՝ գտայք ասպնջական հալածական եղելոյս ի նանիր՝ յերեսաց իմոց թշնամեաց և սրբեցիք զարտասուս աչացս հայրական խնամարկութեամբ։ Եթէ ազգասիրական ձեռնտուութիւնք Ձեր մեծագունից քան զիս անձանց պարտաւորեալ են միշտ զնոսա Ձեզ, ո՜րչափ զիս զնեղեալս յիմում անմեղութեան։ Ի Ձէնջ ունիմ այսօր զօրհանապազն հաց, ընդ Ձերով համարեա՛ յարկալ ժողովեալ էի իմս օտարութիւն և Ձերով սատարութեամբ շարունակեմ

39