Այս էջը սրբագրված է

1855

20. ՂԱԶԱՐՈՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ

ՍԻՐԵԼԻ ԵՂԲԱ՜ՅՐ ԻՄ.

ՂԱԸԱՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆ,

Երեկի, որ էր ամսույս 9, շնորհավոր բակլա խորան տեյի, ստացա քո մեղադրության նամակը և այսօր, որ ամսույս 10 է, ահա առաջին պոլտով գրում եմ քո ամեն մի խոսքիդ պատասխանը։

Առաջինը ինձի շատ զարմանալի է, որ դուն ինքդ, ինձի՝ ձեզի մոռացող համարելով, քեզի միշտ սիրով ցույց կուտաս և կասես, որ եկողներից լսել ես, թե ես հայի վերասեր շունիմ, դու այդ բանը համարում ես դրուստ։ Ես ոչ ոքի, իհարկե և ձեզ, չեմ կարող հարկադրել, թե ինձ այսպես ճանաչեցեք կամ այնպես, այսինքն ինչ որ եմ ես, ամեն մարդ ունի յուրյան ազատ կամքը, ամենայն մարդու ինչպես կամենա, այնպես ճանաչե, բայց ես այսքան կասեմ, որ եթե Նախիջևանից այստեղ եկողներն ինձի ասեին, թե Ղազարոսը հայի սեր չունի, ես նոցա խոսքով քեզ այդպիսի նամակ չէր գրեի, պատճառ, որ ինձ մեծ ամոթ կհամարեի, որ ես քու եղբայրդ լինելով, չպիտի կարողացած լինիմ քեզ ճանաչել և օտարի աչքովը պիտի ճանաչեմ. իմ սերս ահա՝ այսքան է, թեև ձեր աչքումը ես մեկ թուրքի կամ չերքեզի կարգում եմ, որ ամեն նամակներիդ միջումը դնում եք երեք կանդուննոց ասեղներ, որ քանի կարելի է, լավ ծակե իմ սիրտս, և ես իմ այս օտարությանս մեջ ամենայն օր նորոգեմ իմ սրտիս խոցերը, որոնց համարը աստուծո միայն հայտնի է։ Դուք ձեզի հա՛կառակ խոսում եք. առաջ ասում եք, թե ինձ սիրում եք իբրև եղբայր, հետո Մոսկովից եկողների խոսքին նայելով, ինձ գրում եք այդպիսի